Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Լեզուս չի պտտվում ասեմ Գյումրիում մնացած բնակչության թիվը» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2014 22:34

Այսօր Գյումրիում իշխանափոխության պահանջ ներկայացնելիս «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եռյակի  համագործակցության մասին խոսելուց հետո անդրադարձավ արտագաղթի ցավոտ թեմային: «Լեզուս չի պտտվում ասեմ, որ վերջին մի քանի  տարիների ընթացքում կոնկրետ Շիրակի մարզում  կրկնակի պակասել է ազգաբնակչությունը, իսկապես չեմ ուզում արտաբերել այդ թիվը, որն այսօր ներկա է  Գյումրիում: Դուք գիտեք, որ գյուղերում իրենց հարազատ-բարեկամներով ավտոբուսներով մեկնում են  Ռուսաստաններ ու Ամերիկաներ:

Պետք չէ մեղադրել ոչ Ռուսաստանին, ոչ Ամերիկային, որ իրենք հնարավորություններ են ստեղծում, որ դուք գնաք այստեղից: Միակ մեղավորը այսօրվա իշխանության քաղաքականությունն է: Եվ եթե մենք խնդիր ունենք, այդ պատասխանատվության  պիտի տածենք  այսօրվա իշխանություններին, որևէ մեկին չպետք է մեղադրենք: Ուրիշին մեղադրում են միայն թույլերը, անգյալները: Մենք պետք է հասկանանք` մեր տան ղեկավարությունն է, որը չի կարողանում ապահովել իր ընտանիքի նորմալ կենսագրությունը: Եվ մենք եկել ենք պայմանավորվենք   միասին, ոչ թե ինչ-որ հայհոյանքներ տանք տարբեր պետությունների, այլ ասենք, որ մենք չունենք նորմալ ղեկավարություն »: Ըստ բանախոսի, այս երեք քաղաքական ուժերին միավորել է  մեկ քաղաքական օրակարգ`ամբողջական իշխանափոխությունը, և դա լինելու է:

Ռուբեն Հակոբյանը պարզաբանեց,  որ իշխանափոխություն ասելով հասկանում են և նախագահի, և կառավարության և Ազգային ժողովի փոփոխությունը, որտեղ, նրա ձևակերպմամբ, այսօրվա կաշառակերները, փող հավաքողները, իրենց բարեկամներին փայ մտցնողները կհեռանան  կառավարման  համակարգից: Նրանց չեն հեռացնի Հայաստանից, քանի որ նրանք ևս հայեր են, սակայն կդաստիարակեն այդպիսիններին:

Մանրամասները`տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. yervant says:

    Այս ցաւոտ հարցը տարիներէ ծեծում ենք, ամէնքս ալ գիտենք պատճառները,լաւ ախտաճանաչում
    կատարած ենք,եւ այն եզրակացութեան հանգած ` որ միայն մէկ ճամբայ կը մնայ,բայց օրն ի բուն
    մեր թերթերն ու լրատւական միջոցները անձնական եւ անհետաքրքիր հարցերով կը լեցնենք,եւ եթէ
    առիթ ունեցած ենք Արեւմտեան Հայաստան կարճ այցելութիւն մը կատարել`վերադարձին յուզիչ յօդուածներով հանդէս կու գանք,մտահոգութիւն ցոյց կու տանք Սեբաստիոյ կորսուած գիւղի մը մէջ
    թրքացած հայու մը ճակատագրով եւ նման բաներ մոռնալով որ մենք շատ աւելի կենսական հարց մը
    ունինք մեր տան մէջ` որ պէտք էր արժանանալ զանգուածային ամենօրեայ սգաւոր ցոյցերու առանց
    պոռչտուքի,ցուցամոլութիւններու մտաւորական բարձր մակարդակով քանի այս մէկը ԿԵԱՆՔԻ ԵՒ
    ՄԱՀՈՒ ՀԱՐՑ Է ,եթէ նոյնիսկ այդ մակարդակը կը պակսի իշխանաւորներու մօտ` մեր ժողովուրդը
    ունի տակաւին իրերը բարելաւելու մակարդակը`։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031