Լրահոս
Օրվա լրահոսը

Ալի Աբասով. «Ադրբեջանը եւ Հայաստանը փորձում են հավասարակշռել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ»

Հոկտեմբեր 08,2014 22:00

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի  ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրեցինք վերջին շրջանում Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ջերմացման պատճառների մասին:

Նա ասաց. «Եթե անդրադառնանք  անցյալին, կտեսնենք, որ հարաբերությունների  սառեցման, ջերմացման տարբեր փուլեր  շատ են եղել: Հիմա  հերթական ալիքն է: Քանի որ Ադրբեջանը եւ Հայաստանը  փոքր երկրներ են,նրանք կախված են մեծ երկրների  դրությունից: Դրանք ԱՄՆ-ը  եւ Ռուսաստանն են, որոշ չափով՝ Եվրամիությունը,որը սկսել է  Հարավային Կովկասի որոշ երկրների ասոցիատիվ  անդամության քաղաքականությունը: Այդ պատճառով ես կարծում եմ,որ դա հավասարակշռության քաղաքականության արդյունք է: Հայաստանը եւ Ադրբեջանը փորձում են  հավասարակշռել Արեւմուտքի եւ Ռուսաստանի  միջեւ, որքանով դա հաջողում է՝ պաշտպանելով  նաեւ սեփական շահերը: Արեւմուտքի կողմից Ադրբեջանի վրա մարդու իրավունքների պաշտպանության  գծով  մեծ ճնշում կա, բնական է, որ  դեպի Ռուսաստան շարժ է կատարվում: Դա ինչ-որ նոր բան չէ, արդեն երկու տասնամյակ ձգվող,  Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռության քաղաքականություն է»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031