Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Կրիմինալներին ու ռեցիդիվիստներին աղբամաններից հանում են ու առանց փոշին թափ տալու պաշտոնի դնում». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2014 21:53

Այսօր Գյումրու Թատերական  հրապարակում եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ  ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 2-3 ժամ առաջ Գյումրի մտնելով, տեսան հերթական արտագաղթի ավտոբուսները, որոնք գյումրեցիներին տանում են դեպի Ռուսաստանի անհայտություն:

«Նախկին վարչապետն ասում էր` մենք Գյումրին պիտի դարձնենք մշակույթի  կենտրոն, այո, դարձրեցին  կենտրոն, բայց դարձրեցին  ոչ թե մշակույթի, այլ աղքատության, արտագաղթի կենտրոններից մեկը: Եվ փոխանակ նման մարդիկ պատասխան տան, հիմա  իրենց հերթական պատշոնն են վայելում  Հայաստանից դուրս, որովհետև գիտեն, որ գալու է պատասխան տալու իրենց ժամանակը: Եվ պատասխան են տալու բոլորը, սիրելի ժողովուրդ, պատասխան են տալու փոքրիկ քաղաքապետիկները: Մի քանի  քաղաքներում մենք եղանք, էնտեղի քաղաքապետիկներից մեկը, ասում եմ քաղաքապետիկ, որովհետև միայն փոքր մարդը կարող է իր համաքաղաքացիներին  ասել`գնացիք հանրահավաքի, հայտնվելու եք աղբարկղում: Օրեր առաջ մեր եղած քաղաքներից մեկում էդպես էին մարդկանց ահաբեկել, վախեցրել: Գիտեք աղբամանը իրենց համար սովոր միջավայր է, որովհետև ամեն օր իրենց  տերերը նման քաղաքապետիկներին ու տարբեր պաշտոնյաների օրը տաս անգամ գցում են աղբամանը, տրորում, թքում վրան, հետո աղբամանից հանում, առանց վրայի փոշին թափ տալու տանում- դնում են պաշտոնի: Եվ էդպես աղբամաններից հանվում են կրիմինալներ, ռեցիդիվիստներ և տանում, դրվում են պաշտոններ, որովհետև իրենք ահա էդպիսի ապահով Հայաստան  են պատկերացնում իրենց համար միայն, որովհետև միայն կրիմինալի վրա հիմնված Հայաստանում  այս իշխանությունը կարող է իրեն ապահովել զգալ:Տեսեք վերջին կրիմինալ նշանակումները»:

Ըստ Նաիր Զոհրաբյանի, միայն կրիմինալը կարող է պահել իրեն սպառած իշխանությանը, և չպետք է թույլ տան, որ իրականություն դառնան սահմանադրական չարեփոխումները, ու հանկարծ  իշխանությունները չվերարտադրվեն նորից 10 տարի:

Նա նաև ասաց,որ երկրի արտաքին պարտքը հասնում է հոբելյանական 5 միլիարդի, Հայաստանը  որպես գույք պատրաստվում  են հանձնել օտարներին` վարկերի դիմաց, և 3 քաղաքական ուժերը ամեն ինչ անելու են այս ամենը թույլ չտալու համար:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Եթե հայի նորածնի էլ դնեք պաշտոնի, մեկ ամիս անց մաֆիոզ է լինելու, որովհետև էշը որ խրտնի, ձիուց առաջ կնկնի:Ձի չկա:Էշերը դիպլոմավոր, արյունը` քրեածին:Մեկնաբանությու ս կջնջեք, որովհետև հայ եք,ճիշտը ձեզ համար ածխաթթու գազ է:

  2. Գայանե says:

    Այս ելույթի համար էլ Նաիրան հասել էր Գյումրի: Ավելի կոնկրետ խոսի’ր, Նաիրա: 3 քաղաքական ուժերը ի՞նչ են անելու են այս ամենը թույլ չտալու համար: Գոնե սկսեք Արամ Մանուկյանի ծրագիրը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031