Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական ո՞ր կայքերն են հղում կատարել աղբյուրներին

Հոկտեմբեր 08,2014 21:28

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին «Սոցիալական մեդիան տեղեկատվության աղբյուր հայաստանյան լրատվամիջոցների համար» թեմայով հարցում է կատարել եւ անցկացրել  9 տարբեր լրատվամիջոցների դիտարկում:

Կենտրոնը դիտարկել է 6 մամուլ եւ 3 հեռուստաալիքների 6 հաղորդում, դրանք են` Lragir.am, Replik.am, 1in.am, Aravot.am, 7or.am, Ilur.am կայքերը եւ «Հայաստանի Հանրային» հեռուստաընկերության «Ազատ գոտի», «Առաջին լրատվական», «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր», «Երկրի հարցը», «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» եւ «Ուրվագիծ» հաղորդումները:

Ըստ դիտարկման` ուսումնասիրված լրատվամիջոցներում հանրային նշանակության տեղեկատվությամբ նյութերի մի հատվածը մատուցվել է առանց դրանց հեղինակների կամ աղբյուրների ներկայացման:

Ուսումնասիրված կայքերից ամենաքիչ թվով նյութեր առանց աղբյուրի ներկայացման հանդիպել են Aravot.am-ում (0.1%) եւ 1in.am (0.2%), իսկ ամենից շատ անգամ հանդիպել են Replik.am կայքում (8.2%): Իսկ հեռուստահաղորդումների շարքում առանց աղբյուրի ներկայացման նյութեր հանդիպել են «Ուրվագիծ»-ում  (0%) եւ «Երկրի հարցը»-ում (0%), ամենաշատը հանդիպել են «Ազատ գոտի»-ում (26%):

Ուսումնասիրված լրատվամիջոցներից սեփական կոնտենտների ստեղծման հարցում առավելագույն ցուցանիշներ ունեն Aravot.am եւ

1in.am կայքերը (57%), իսկ նվազագույնն ցուցանիշն ունի Replik.am-ը, որը մայիս-հունիս ամիսների ընթացքում ունեցել է 18% սեփական նյութ: Իսկ հեռուստաընկերությունների պարագայում` սեփական նյութերը կազմում են նյութերի 85%-ը:

Դիտարկված կայքերից ամենից շատ անգամ սոցիալական կայքերից նյութեր է փոխառել 7or.am-ը (20%), ամենից քիչ անգամ դա արել են Aravot.am-ը (1%), 1in.am-ը (1.3%) եւ Lragir.am -ը (1.8%):

Կենտրոնի դիտարկած հաղորդումներից սոցկայքային կոնտենտներ օգտագործել են լրատվական-վերլուծական հաղորդումները: Սակայն «Առաջին լրատվական», «Էպիկենտրոն» եւ «Երկիրն այսօր» լրատվական-վերլուծական

հաղորդումներում այդ ամիսների ընթացքում սոցկայքերի նյութերից օգտվելու ցուցանիշները ցածր են:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031