Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները թույլ չտվեցին Aravot.am-ին լուսանկարել դատական նիստում՝ ասելով, թե սոցցանցերում «կլայքվեն»

Հոկտեմբեր 08,2014 21:19

«Առարկում եմ: Ընդհանրապես ցանկություն չունեմ լուսանկարվելու, քանի որ այդ տեսանյութերը, լուսանկարները հայտնվում են սոցիալական կայքերում, այնտեղ մեկնաբանվում են: Այն հանրությունը, որը դա դիտում է, մեկնաբանում է իմ անձը՝ իրենց լայքերով, բազմաթիվ մեկնաբանություններով եւ այլն»,- այսօր Վարչական դատարանում այսպես ոստիկանության ներկայացուցիչ փաստաբանը՝ Սոնա Մելիքյանը թույլ չտվեց Aravot.am-ին դատական նիստի ընթացքում լուսանկարներ անել կամ տեսաձայնագրել:

Այդ մասին ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի միջնորդությունը դատարանը մերժեց, քանի որ կողմերից մեկը դեմ էր:

Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ առարկության հիմքը ո՞րն է, եթե լայքերին եք դեմ, այդ դեպքում դատավորը թող արգելի լայք տալ այդ լուսանկարներին: Ոստիկանության ներկայացուցիչը չհամոզվեց. «Պետք չի ինձ, զերծ մնամ լուսանկարվել»:

Արտակ Զեյնալյանը ճշտեց՝ էսքիզներ անե՞լ էլ չի կարելի՝ ձեռքով նկարել՝ Սոնա Մելիքյանը բարկացավ. «Ոչ մի ձեւով, ոչ մի եղանակով ես ցանկություն չունեմ, որ ինձ նկարեն»:

182 հոդվածի հատկանիշներով մեկ այլ դատական նիստում դարձյալ ոստիկանության ներկայացուցիչը՝ Մարիաննա Թումանյանը թույլ չտվեց դատական նիստի ընթացքում լուսանկարել կամ տեսանկարահանել:

Արտակ Զեյնալյանը այս անգամ էլ փորձեց ճշտել, թե ի՞նչ հիմքով են առարկում, եթե հրապարակային դատաքննություն է եւ հանրային իրավահարաբերությունների մեջ են: Ոստիկանության ներկայացուցիչը պարզապես չէր ուզում եւ վերջ:

Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ «Դուք պաշտոնատար անձ եք եւ ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունը: Դուք ծառայության մեջ գտնվելիս ձեր անձնական այդ մի հատվածը դրել եք մի կողմ, հիմա ի՞նչ հիմք կա հրաժարվելու: Դուք արդեն իսկ ոստիկան լինելով՝ հրաժարվում եք անձնական կյանքից, եթե եկել եք դատարան, արդեն պետք է պատրաստ լինեք դրան»: Ոստիկանության ներկայացուցիչը տեղի չտվեց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031