Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը Գյումրու ոստիկանապետին. «Քո հաշվարկի մեջ սխալվեցի՞ր, բա ասում էիր մարդ չի գալու». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2014 21:08

Գյումրու Թատերական հրապարակում ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը իր ելույթը սկսեց այս հարցը ուղղելով Գյումրու ոստիկանապետին:  «Ոստիկանապետը հիմա  ուղիղ նայում է  հանրահավաքը: Ես ընդամենը  առաջարկում եմ բոլոր իշխանավորներին էս հոսանքի դեմը չառնենք, չկանգնենք, պետք չէ, որ  հոսանքը ձեզ քշի- տանի, դուք մերն ենք, բոլոր ոստիկանները, բոլոր անվտանգության աշխատակիցները: Բոլորը  էս երկրի հայրեր են և պիտի ապրեն էս երկրում: Էս  երկրում չեն ապրելու ընդամենը  մի քանի  հոգի, որոնք սունկի նման էն ծառի վրա են աճել, որը կոչվում է Հայաստան: Աճել են էդ ծառի վրա ու ծծում են էդ ծառի հյութը, չորացնում են, քամում են էդ ծառը, մենք էդ սունկից պիտի ազատվենք: Մենք չենք թողնի, որ էս ժողովուրդը, երկիրը թողնի գնա: Ավելի լավ է սունկից ազատվել, քան ծառը կտրել: Էս է ճշմարտությունը, և մենք էսօր ձեր ներկայությամբ դա ենք ապացուցում, որ Գյումրին հպարտ է, Գյումրին արժանապատիվ է, Գյումրին թասիբով է», -ասաց բանախոսը:

Վերջինս ասաց, որ հենց էդ թասիբով էլ ամիս 10-ին կգնան ու իշխանություններին կասեն` «վեր կացեք, ռադներդ քաշեք, էս երկիրը այլևս ձեր տեղը չէ»: Արամ  Մանուկյանի այդ խոսքի վրա  ժողովուրդը սկսեց բացականչել. «Սերժիկ, հեռացիր»: Արամ Մանուկյանը խորհուրդ տվեց. «Այնպես բարձր ասեք` Սերժիկ հեռացիր, որ Սերժիկը լսի», ու ինքը սկսեց բարձրաձայն գոչել. «Սերժիկ, հեռացիր»: Հավաքվածները կրկնեցին, ինչին Արամ Մանուկյանը արձագանքեց. «Ապրեք, հալալ ա»:

Նա ասաց, որ այսօր Հայաստանում ստեղծվել է լրիվ նոր քաղաքական  իրավիճակ. երեք հզոր լիդերներ, 3 հզոր քաղաքական  ուժեր, որոնք հաճախ շատ տարբեր են, միավորվել են մի խնդրի շուրջ. փրկել Հայաստանի արագընթաց կործանվելը: «Հայաստանը ձեռից գնում է, Հայաստանը  սպառվում է, և այս քաղաքական ուժեը, զգալով վերահաս վտանգը, հայտ են ներկայացնում կանգնեցնելու այդ ընթացքը», -ասաց Արամ Մանուկյանը: Վերջինս արժանապատիվ մարդիկ համարեց  հավաքվածներին, ասաց, որ  այսքանն էլ բավարար է հարց լուծելու: Նա  նաև հույս հայտնեց, որ այնպես կանեն, որպեսզի  բոլոր տարագիր եղբայրներին նույնպես կբերեն Հայաստան:

Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    ” երեք հզոր լիդերներ, 3 հզոր քաղաքական ուժեր”———–Հլա ասա Հա հա համազաաաաաասպ, դե հիմա ասա Բայրոն” ))))))))))))))))),

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031