Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքային տրանսպորտի վարորդները պետք է հասկանան, որ ռաբիզ երաժշտությանը այլընտրանք կա` Կոմիտասը». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2014 20:26

Հոկտեմբերի 8-ը՝ մեծն վարպետ Կոմիտասի ծննդյան 145 ամյակը, հայ երիտասարդները որոշել էին նշել յուրահատուկ կերպով։ Մի խումբ հայ երիտասարդներ այսօր Կոնսերվատորիայի այգում անցորդներին էին ներկայացնում Կոմիտասի ստեղծագործությունները, իսկ հետո էլ  հայ վարորդներին սկսեցին ձայնասկավառակներ բաժանել, որոնց վրա ձայնագրված էին Կոմիտասի ստեղծագործությունները։

SAM_2727

Միջոցառման կազմակերպիչ,«Խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջոցառմանը եւ հատկապես ձայնասկավառակներ բաժանելու մտահղացմանը, ցավով նշեց, որ մաքուր հայկական Կոմիտասյան երաժշտությունը ձայնասկավառակների վրա ձայնագրած բաժանելու են հայ վարորդներին, քանի որ նրանք պետք է հասկանան, «որ «Ռադիո ջանին» այլընտրանք կա.«Այդքան Կոմիտասը ապացուցեց եւ աշխարհով մեկ տարածեց, որ մենք ունենք ինքնուրույն երաժշտություն, սակայն այստեղ ոչ ոք չգիտի այդ երաժշտության մասին»։

SAM_2739

Միջոցառման մասնակից երիտասարդները վստահեցնում են, որ չպետք է ամաչել երթուղայիններում սրա մասին բարձրաձայնելուց եւ պետք է պահանջել, որպեսզի վարորդները լսեն որակյալ, ականջին հաճելի երաժշտություն, այլ ոչ թե ռաբիզ երաժշտություն։«Մենք այդ սկավառակները բաժանելու ենք քաղաքային տրանսպորտի վարորդներին, քանի որ մենք ամբողջ օրը լսում ենք վատ երաժշտություն, հեռուստատեսությամբ էլ ոչ մի լավ երաժշտություն չի քարոզում, պետությունը թքած ունի մեզ վրա»։

«Մենք հայ ենք, սա է մեր երգը» խորագիրը կրող այս միջոցառման ընթացքում հավաքված տարբեր երգչախմբերից երիտասարդներ` իրենց վրա փակցրած հայկական ժողովրդական երգերի անվանումներմինչ ուշ երեկո կատարեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ ոմանք իրենց մեկնաբանությամբ, ոմանք էլ բնօրինակը։

Իսկ կատարումները վերջացնելուց հետո անցան ամենակարեւորին՝ վարորդներին սկավառակներ բաժանելուն եւ որակյալ երաժշտություն քարոզելուն։

 

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Վարորդները ոչ մի երաժշտություն էլ չպիտի լսեն: Վարորդները պիտի իրռնց ավտոն քշեն: Իսկ շա՞տ են ուզում ինչ-որ բան լսել, թող ականջակալներով լսեն ու ինձ՝ ուղեւորիս ոչինչ չլսացնեն: Ես ոչինչ չեմ ուզում լսել:

  2. Տիգրան says:

    Իսկ Կաքավիկը ով է կատարում ?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031