Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմամարդ հանրահավաք Գյումրիում`ԲՀԿ-ական պաշտոնյաների մասնակցությամբ. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 08,2014 20:02

Քիչ առաջ Գյումրու թատերական  հրապարակում ավարտվեց  եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքը: Հրապարակը բազմամարդ էր, սակայն եթե ի նկատի ունենանք, որ  կազմակերպիչները երեք կուսակցություններ էին,  ապա կարելի է  ասել հավաքվածներն այնքան էլ շատ չէին:  Նկատենք, որ գյումրեցիները ևս շատ մեծ  թիվ չէին կազմում, միկրոավտոբուսներով Գյումրի էին եկել   բնակիչներ Արթիկից, Մարալիկից:

Գյումրեցի ոստիկանները ևս  ողջ անձնակազմով Թատերական հրապարակում էին: Գյումրիում որևէ արտառոց միջադեպ տեղի չունեցավ, ի տարբերություն Հրազդանի կամ Արարատի, որևէ մեկը իրեն թույլ չտվեց մոտենալ ու  ասել, որ  ինքը պաշտում է  իշխանություններին և դեմ է հանրահավաքին:

IMG_3917

Գյումրու  ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը  արձակուրդում գտնվելու  ու ընտանիքով Արաբական էմիրություններ մեկնելու պատճառով ներկա չէի հանրահավաքին, սակայն մենք հանրահավաքի ավարտից հետո ականատես եղանք, որ  Գյումրու երկու փոխքաղաքապետերը` Ռուբեն Սանոյանն ու  Վաղարշակ Մխիթարյանը, ինչպես նաև  քաղաքապետարանի բազմաթիվ բաժնի պետեր լքում էին Թատերական հրապարակը:

IMG_3958

Ի տարբերություն նրանց,  բեմահարթակ էր բարձրացել  Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:

IMG_3916

Նկատենք, որ ուսանողները մեծ թիվ չէին կազմում հանրահավաքում, մեծամասամբ եկել էին սոցիալապես անապահով տարեց մարդիկ, ապրելակերպից խիստ դժգոհ գյումրեցիները , ինչպես նաև ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի համակիրները: Երեք կուսակցությունների առաջնորդները չէին ժամանել Գյումրի:Ու որպեսզի այս թեման  ավելորդ շահարկումների  առիթ չդառնա, հանրահավաքը վարող ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը բացատրություն տվեց ժողովրդին:

 

Ի դեպ, Գյումրիում սարսափելի ցուրտ էր., ինչպես  հավաքվածները,  այնպես էլ ելույթ ունեցողները ցրտից դողում էին, և սա ևս իր դերակատարությունն էր ունեցել, որ մարդկանցից շատերը  դուրս չգային տներից:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. anna says:

    Ինչ դմբո է էս մեր ժողովուրդը: Հերթական թատերական ներկայացման հանդիսատես լինելը արդեն սովորութոյւն է դարձել: Լրիվ, լրիվ ընդդիմադիր են Մարտուն Գրիգորյանը և մյուսները: Այս երկրում, ով իրապես ընդդիմադիր է , կամ արդեն վաղուց սպանել են կամ էլ իր աբուռ-նամուսը հավաքել և գնացել ՝ երկրից: Մնացյալը արդեն էժանագին ներկայացման կամ սերիալի էժան հերոսներն են:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031