Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան ծրագրել է հյուսիսային Սիրիան գրավել

Հոկտեմբեր 08,2014 18:40

Անկախ Սիրիական տագնապի ամբողջ տեւողության Թուրքիայի որդեգրած դերակատարությունից, վերջին շաբաթներին Թուրքիայի պահվածքը Սիրիայի հյուսիսային շրջաններում իրադարձությունների, հատկապես՝ Հայոց Ցեղասպանությունից վերապրածների կողմից հիմնադրված Արաբունար (քրդերեն՝ Քոբանի, արաբերեն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան հստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետության» միջոցով գրավել հյուսիսային Սիրիան։

Այս մասին է վկայում Թուրքիայի որոշումը՝ այս պահին եւ այս դեպքում փակել Սիրիայի հետ իր սահմանի այս հատվածը՝ թույլ չտալու, որ Թուրքիայի ճամբով օժանդակություն հասնի Քոբանիի քրդական դիմադրությանը։ Այս դեպքում Թուրքիայով ճամբան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թույլ է տվել, որ աշխարհի տարբեր երկրներից զինյալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը՝ դեպի Սիրիա, ներառյալ՝ Քեսապ։

Թուրքիան իր այս կեցվածքը բացատրում է Սիրիայի գործող վարչակարգի տապալումը նպատակ հայտարարելով. իրականում, սակայն, նպատակն է Քոբանիի անկումից հետո հարձակումները շարունակել դեպի Քամիշլի եւ այլուր՝ մարդկային բոլոր զոհերով հանդերձ։ Փաստորեն աջակցելով «Իսլամական պետության» այս գործողություններին, Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցության տակ առնել նրան եւ այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձությունների վրա։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝

– Իր զորակցությունն է հայտնում փաստորեն թուրքական այս ագրեսիային դիմադրող բոլոր ուժերին։

– Պահանջում է միջազգային համայնքից՝ բոլոր միջոցներով առաջքն առնել այս ագրեսիային, ապահովել խաղաղ ազգաբնակչության անվտանգությունը ամբողջ շրջանում։

– Պահանջում է Թուրքիայի դաշնակից պետություններից սանձել Թուրքիայի կողմից հովանավորված ագրեսիան՝ զսպելով Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականությունը։

Քոբանիում արդեն տեղի ունեցած եւ հետագա բոլոր ողբերգությունների, մարդկության դեմ ոճիրների գլխավոր պատասխանատուն համարում ենք Թուրքիային։

 

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2014թ. հոկտեմբերի 8

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031