Գյումրու երկրաշարժից ողջ ընտանիքը կորցրած և անդամալույծ դարձած մի մարդ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին այն հարցին, թե ինչպես է նա կարողանում շարունակել ապրել այդպիսի կորստից հետո, պատասխանել էր. «Հույսը վերջինն է մեռնում»: 25 տարի անց Դեթրոյթի հայազգի լուսանկարիչ Միշել Անդոնյանը, ում արքեսպիսկոպոսը պատմել էր այս պատմությունը, պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես անել, որը կկոչվի՝ «Հույսը վերջինն է մեռնում», գրում է «Դեդլայն Դետրոյթ» պարբերականը:
«Բացի ցեղասպանության ավերածություններից, ցուցահանդեսը նաև կնշմարի համամարդկային այնպիսի թեմաներին, ինչպիսիք են քաջությունը, տոկունությունը և հույսը», – ասում է Անդոնյանը:
Նախագծում կներկայացվի լուսանկարների գիրք-ալբոմ, լուսանկարների ցուցահանդես և կենդանի երաժշտության ու պատկերների համակցված կատարումներ: Անդոնյանը լուսանկարները ձեռք է բերել Հայաստան կատարած յոթ այցերի ընթացքում, ինչպես նաև Թուրքիայից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ