Հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, այդ երկիրը ցույց տվեց, որ այնտեղ սովետական ոգին, Սովետի փլուզվելուց 23 տարի հետո էլ դեռ ապրում ու բարգավաճում է:
Քծնանքը Ռուսաստանում հասել է իր գագաթնակետին. Չեչնիայի խան ու տիրակալ Կադիրովը, որին Պուտինն իր ուզած ձեւով իշխելու արտոնություն է տվել, իսկ մեղքերի թողության համար էլ՝ «ինդուլգենցիա», ահա այդ մարդը Պուտինի ծննդյան օրը կազմակերպում է 100 հազարանոց երթ՝ ի նշան երախտագիտության ու այդ երթին է քշում ուսանողների ու երիտասարդների:
Իսկ Մոսկվայում կազմակերպվում է ցուցահանդես, ոչ ավելի, ոչ պակաս Պուտինին համեմատելով Հին Հունաստանի առասպելական հերոս Հերակլեսի հետ եւ ցուցահանդեսն անվանում են «Պուտինի 12 սխրանքները»: Էդ սխրանքների թվում նշում են Ղրիմի գրավումը, Եվրամիությանը «հաղթելը» եւ այլն:
Ցավում եմ, բայց «առաջնորդների» նկատմամբ քծնանքի պակաս դրսեւորումներ չկան նաեւ Հայաստանում:
Կարդացեք նաև
Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Անգլիայում, ամեն տարի մի օր միլիոնավոր մարդիք հավաքվում են Թագուհուն ողջունելու համար: Քծնում են? Իհարկե ոչ: Սիրում են : Այ, հենց Պուտինին էլ իր ժողովուրդն է սիրում: Դա անհերքելի փաստ է: