Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը

Հոկտեմբեր 08,2014 17:53

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, հկ-ների ներկայացուցիչներ:

Ն. Մուիժնիկսը, ներկայացնելով այցի նպատակը, նշեց, որ իր ներկայացրած կառույցն առավելապես հետաքրքրված է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ու ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ուղղությամբ տարվող գործընթացներով: Նա նշեց, որ այցի շրջանակներում արդեն հասցրել է մի շարք պաշտոնական հանդիպումներ ունենալ, ուսումնասիրել հուզող հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքները մայրաքաղաքում, այժմ ցանկանում է իրազեկվել, թե ինչ քայլեր են իրականացվում մարզերում առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Մարդու իրավունքների հանձնակատարը խնդրեց նաև տեղեկատվություն ներկայացնել Լոռու մարզի մասին:

Արթուր Նալբանդյանը, ողջունելով հյուրին, նշեց, որ, որպես պետական կառավարում իրականացնող տարածքային մարմնի ղեկավար, կարևորում է Եվրախորհրդի աջակցությունը երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Նա համառոտ տեղեկություններ ներկայացրեց Լոռու մարզի մասին՝ մասնավորապես նշելով, որ մարզում առավելապես զարգացած է հանքարդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ՝ լուրջ ծրագրեր են իրականացվում տուրիզմի զարգացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է հյուրին հետաքրքրող՝ դատական համակարգում առկա խնդիրներին, ապա մարզպետը տեղեկացրեց, որ ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ՝ Լոռու մարզում, այս ոլորտում խնդրահարույց հարցեր առկա են, որոնք բարձրացվում են համապատասխան ատյաններում և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծում տալու նպատակով: Գենդերային հիմնահարցեր, ըստ մարզի ղեկավարի ևս առկա են մարզում, որոնք երբեմն ուղեկցվում են նաև ընտանեկան բռնություններով: Այս առումով նա կարևորեց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և գենդերային հիմնահարցերով զբաղվող մշտական գործող մարզային հանձնաժողովի դերակատարությունը: Մարզպետը վստահեցրեց, որ մարզպետարանը սերտորեն համագործակցում է նաև գենդերային, ընտանեկան բռնությունների հիմնախնդիրներով զբաղվող, փորձառու հասարակական կազմակերպությունների հետ, ինչն էլ տալիս է իր դրական արդյունքը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի խնդրանքով Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Նարեկ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրեց գենդերային հանձնաժողովի աշխատանքը: Պատասխանելով տարբեր ոլորտներում, այդ թվում և քաղաքականության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգում կանանց ներգրավվածությանը վերաբերող՝ մարդու իրավունքների հանձնակատարի հարցին՝ Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ մարզի 113 համայնքներից ընդամենը 5-ի ղեկավարներն են կանայք, մարզային ենթակայության 151 դպրոցներից 75-ը և 36 առողջապահական հիմնարկներից 23-ն են ղեկավարում կանայք:

Քաղաքականության մեջ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգում կանանց պասսիվությունն ու սակավ ներգրավվածությունն, ըստ մարզի ղեկավարի, առավելապես պայմանավորված է ազգային մենթալիտետով, թեև այս ուղղությամբ իրականացված ծրագրերի շնորհիվ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել:

Ն. Մուիժնիկսը ողջունեց Արթուր Նալբանդյանի շահագրգռվածությունը և ջանքները բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքներ տանելու առումով:

Լոռու մարզպէտարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031