Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն իր դիվերսանտներին փորձում է փրկել՝ Ղարաբաղի դատական իշխանությունը չճանաչելով. АПА

Հոկտեմբեր 08,2014 17:50

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է՝ կապված Ղարաբաղում ադրբեջանցի դիվերսանտների դեմ քրեական գործ հարուցելու դեպքի հետ:

Ինչպես փոխանցում է «ԱՊԱ»-ն, ըստ ադրբեջանական գերատեսչության, Ղարաբաղը «Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ քր. գործ հարուցելու ոչ մի իրավական հիմք չունի, և այդ դատարանի որոշումը իրավական ուժ չի ունենա»:

Բաքուն Հայաստանին մեղադրել է, որ իբրև թե այն խախտել է «Ժնևի կոնվենցիաների սկզբունքները և միջազգային մարդասիրական իրավունքը», ինչպես նաև «ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը»:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի հետ ադրբեջանցի դիվերսանտներ՝ Դլիգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու համար:

Ադրբեջանական դիվերսիոն խումբը վնասազերծվել էր 2014թ. հուլիսի 11-ին Քարվաճառում: Խմբի երրորդ անդամը՝ Հասան Հասանովը, սպանվել էր:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031