Կոչ հայ ժողովրդին
1. Խորը համակարգային ճգնաժամը, որը համակել է ՀՀ-ի բոլոր ոլորտները և կաթվածահար արել պետության կենսաապահովումը, սպառնում է հայոց պետականությանը, անկախությանը, թուլացնում է բանակի մարտունակությունն ու վտանգում Արցախի անվտանգությունը:
2. Ստեղծված իրավիճակը պահանջում է կտրուկ արմատական և քաղաքական որոշումներ:
3. Վերակազմյալ ՍԴՀԿ , լինելով արմատական ընդդիմություն և մաս կազմելով Ազգային ժողովում ներկայացված երեք քաղաքական ուժերի ( Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն խմբակցությունների ) արձանագրում է ՝ որ գործող վարչակարգը ի զորու չէ լուծելու երկրի և ժողովրդի արջև ծառացած խնդիրները:
Կարդացեք նաև
4. ՎՍԴՀԿ- ն համոզված է, որ միայն ամբողջական իշխանափոխության և ժողովրդի ազատ կամաարտահայտման միջոցով ձևավորված օրինակարգ իշխանությունն է կարող երկիրը փրկել գահավիժումից և ապահովել նրա բնականոն զարգացման ընթացքը:
5. Վերակազմյալ ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության մտահոգ բոլոր քաղաքացիներին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18 : 00-ին իրենց մասնակցությունն ապահովել Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին և մասնակից դառնալ եռյակի կողմից նախաձեռնված բարեփոխումների գործընթացին:
Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության
Կենտրոնական Վարչություն