Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրախորհրդարանի Սախարովի անվան մրցանակի եզրափակիչ փուլ է անցել, հայտնում է «Կոնտակտ»-ը:
Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանի երեք հանձնաժողովներ քվեարկել են՝ բոլոր թեկնածուներից ընտրելով երեքին:
Պարգևը ստանալու հավակնորդների թվում է մնացել՝ Ուկրաինայի «Եվրոմայդան» շարժումը, կոնգոացի բժիշկ Դենիս Մուկվեգեն և Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը:
Վերջնական քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:
Կարդացեք նաև
Օրերս Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն նույնանուն մրցանակ էր շնորհել ադրբեջանցի բոլոր քաղբանտարկյալներին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ