Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հանրահավաք Գյումրիում. «Ո՞ւր է Դաշնակցությունը, ինչո՞ւ փախավ». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2014 17:11

Գյումրիում եռյակի հանրահավաքը դեռ չի սկսվել, սակայն հրապարակը լեփ-լեցուն է: Հենց նոր ժամանեցին ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները՝ Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ, նաեւ ԲՀԿ-ականները՝ Նաիրա Զոհրաբյանի եւ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ:

Գյումրու ողջ ոստիկանությունը կենտրոնացած է Թատերական հրապարակում:
Նշենք, որ ՀԱԿ-ի անդամները՝ դրոշները ձեռքներին, Տեքստիլ թաղամասում գտնվող իրենց գրասենյակից ոտքով շարժվեցին դեպի Թատերական հրապարակ: Տեսնելով Լեւոն Զուրաբյանին՝ հրապարակում հավաքվածները սկսեցին բղավել. «Սերժիկ, հեռացիր»:

Aravot.am-ի հետ զրույցում հավաքվածներից շատերը հաշիվ էին պահանջում Դաշնակցությունից, ասելով՝ «Ո՞ւր է Դաշնակցությունը, ինչո՞ւ փախավ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Դաշնակցությունը ոտքերը տաք է պահում, գլուխը`սառը:Աթոռ պոկեն, չոփ չոփիկ անեն պղտոր ջրերում :Կարթը, թակարդը, որդը:Կարապը, խեցգետինը, գայլաձուկը:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանում «դաշնակցությունը», բարեբախտաբար, փոքր ու փոքրացող ուժ է: Բայց՝ աստված հային փրկի դաշնակից:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031