Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական. «Շրջանառության հարկը կասեցվել է, որպեսզի Եռյակի հանրահավաքին շատ մարդ չլինի»

Հոկտեմբեր 08,2014 17:09

«Մաքսակետ կդրվի-չի դրվի, Ղարաբաղը Հայաստանինն է, Հայաստանինը` չէ, ես ձեզ հավատացնում եմ` Ղարաբաղը Հայաստանն է, դա բոլորս իմանալով, չիմանալով, մեր հոգու մեջ մխրճված է, ղարաբաղցիներին սիրում ենք, չենք սիրում, Ղարաբաղը Հայաստանն է»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Եվրասիական տնտեսական միության պայմանագրով նախատեսված ԼՂՀ-ՀՀ մաքսակետ տեղադրելու մասին:

«Ուրեմն` երբեւիցե, որեւիցե, դաժե անգրագետ մի հայ չի կարա պատկերացնի` հոգեպես եւ բարոյապես, որ Ղարաբաղը օտար է, դա հասկանում են նույն Նազարբաեւը, Լուկաշենկոն եւ բազմաթիվ Օբամաներ: Ուրեմն` իմացեք, պարզապես, նրանք ուրիշ բան են ասում` սահման դրեք, սահման մի դրեք, էս վերցրեք, էս կտանք, ՄԱԿ-ի սահմաններով եւ այլն, դրանք քաղաքական խաղեր են, դրանք, բնականաբար, չեն կարող ազդեցություն ունենալ: Ուրիշ բան, Աստված մի արասցե, որ հանկարծակի էդ մոնստրները դուրս գան օրբիտայից, բայց մտածում եմ էդ էլ տեղի չի ունենա, որովհետեւ աշխարհաքաղաքական առումով շատ հետաքրքրիր տարածաշրջան է: Ես էդպես ինտուիտիվ զգում եմ, ինձ թվում է դուք էլ եք զգում այդ նույն բանը: Բոլոր ուժեղները, որոնք այլ բարձրաձայնումներ ունեն Հայաստանի հետ կապված, բայց իրենց մտքում այլ բան են մտածում, եւ այդ բոլոր հակասությունների բախման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը զերծ է մնալու վտանգներից»:

 

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ու Եռյակին, Aravot.am-ը հետաքրքրվեց պարոն Բոստանջյանից, թե ի՞նչ կարծիք ունի այն քաղաքական գործիչների տեսակետների մասին, ըստ որոնց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջի երբեք, ԲՀԿ անդամը մեր հարցին ըստ էության չպատասխանեց, ավելի շատ խոսեց «Շրջանառության հարկի մասին» օրենքից ու հանրության դժգոհությունից. «Ժողովրդի մեծ մասը դժգոհ է, ու պետք է արտահայտվեն, եւ արտահայտման ձեւերից մեկը հանրահավաքն է. շատ կլինեն, այդ բողոքը կդառնա բողոք, քիչ կլինեն` չի նմանվի բողոքի: Իշխանություններն էլ ինչ-որ հուզված տիկին կամ օրիորդ չէ, որ նեղանան, իրենք անում են այն, ինչ ուզում են, ուրեմն, կարող են անել մինչեւ այն պահը, երբ հասարակությունը համակերպվում է: Տեսեք էս շրջանառության ողորմելի հարկ կոչեցյալը, իշխանությունն ասաց` ոչ մի բան չենք փոխելու, բայց երբ գնացին, նստեցին խոսացին, փոքր-ինչ վախեցան, մինչեւ փետրվարի 1-ը իբր կասեցրել են:

Իշխանությունները որքան էլ կեցվածք ընդունեն, իբր չեն վախենում այս շարժումից, բայց բոլոր դեպքերում հասկանում են, որ վտանգ կա: Օրինակի համար` այնպես անեն, որ դժգոհության ուժգնությունն այնպես մեծ չլինի, գոնե մինչեւ փետրվար կասեցնենք, ապակողմնորոշենք, որ ժողովուրդը դուրս չգա ու չմիանա հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որ քիչ լինեն: Հիմա քիչ կլինի, շատ կլինի, ով էլ լինի, կարեւորը հասարակությունն է»:


Ապա պարոն Բոստանջյանը դիմեց մեզ` «Դուք բավարարվա՞ծ եք իմ պատասխանից»: Մենք փորձեցինք կրկնել, նշելով, որ գուցե սխալ էինք ձեւակերպել հարցը, ինչի պատճառով էլ պարոն Բոստանջյանն այլ թեմաներից խոսեց, տնտեսագետն ասաց` «Ես մտածված ձեւով չպատասխանեցի: Ուզում եք էդ մարդու անունը շեշտվի, էդ մարդն ի՞նչ կապ ունի, ես ո՞նց կարող եմ իրա փոխարեն պատասխանեմ: Բայց, ոչ մի բան բացառված չէ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031