Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, Արցախյան ազատամարտի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը մեզ հետ ունեցած զրույցում պնդեց, որ հանրության շրջանում բացասական տրամադրվածություն չկա Սուրիկ Խաչատրյանի հանդեպ` ինչպես լրատվամիջոցներն են ներկայացնում: Նրա խոսքով` Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ լարվածությունն ու բացասական վերաբերմունքն ուղղորդվում է լրատվության միջոցների կողմից:
«Սուրիկ Խաչատրյան անձի վերաբերյալ բացասական բոլոր կարծիքները դրանք լրատվության առանձնակի միջոցների հեղինակային արդյունքն են: Այն բոլոր երեւույթները, որոնք կապված են Սուրիկ Խաչատրյան անձի հետ, մեկնաբանվում են ծուռ հայելու եւ ծուռ ծիածանաթաղանթի սկզբունքով եւ ամեն ինչ արվում է, որ անգամ անմեղ մի երեւույթ վերածվի շոուի` ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի», -ասաց պարոն Հովհաննիսյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Կապանի մի շարք հ/կ-ներ Սյունիքի մարզպետի վերանշանակման դեմ ստորագրահավաք են մեկնարկել, որին միացել են հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, բնապահպաններ, լրագրողներ եւ այլ ոլորտի ներկայացուցիչներ ողջ Հայաստանից: Ստորագրահավաքի կազմակերպիչների խոսքով`մինչեւ օրս ստորագրահավաքին մասնակցածների մեջ կան նաեւ արտասահմանում ապրող հայեր:
Մարզպետի խորհրդականի կարծիքով`շատ քիչ թվով սյունեցիներ կլինեն, որ կմասնակցեն ստորագրահավաքին, մարզպետի վերանշանակմանը կողմ սյունեցիներն ավելի շատ են` քան դժգոհողները:
Կարդացեք նաև
«Իսկ Հայաստանի ինտելիգենցիայի ներկայացուցիչներն ավելի լավ է զբաղվեն իրենց գործով` ոչ թե սյունեցու փոխարեն մտածեն, թե ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է սփյուռքահայության մասնակցությանն այս ստորագրահավաքին, այնքան էլ բարձր կարծիք չունեմ, որ սփյուռքահայությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին: Ես մի ցավալի իրավիճակ ներկայացնեմ, որ հասկանալի լինի. վերջին Իսրայել-արաբական պատերազմի ժամանակ արտասահմանից հարյուր հազարավոր հրեաներ տեղափոխվեցին պայքարելու իրենց երկրի համար, իսկ Արցախյան պատերազմի ժամանակ ընդամենը 17 սփյուռքահայ է եկել ու մասնակցել Արցախյան ազատամարտին: Եվ այսօր այդ սփյուռքահայերը գան կռված ու մարտնչած մարզպետի դեմ ստորագրահավա՞ք անեն: Ես դա համարում եմ անբարոյականության վերջին աստիճանը: Սուրիկ Խաչատրյանը լավ ընկեր է, նա այս ազգի համար մարտնչած տղա է, ես անձամբ իր հետ մարտի դաշտում եղել եմ եւ կարող եմ հավաստել, որ նա եղել է ե’ւ քաջ կռվող, ե’ւ հիանալի հրամանատար»,- նշեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը եւ հավելեց, որ Սուրիկ Խաչատրյանը նաեւ լավ մարզպետ է եւ տարիներ շարունակ մարզը հիանալի ղեկավարել է:
«Իհարկե բոլոր աշխատողներն ունենում են թերություններ, բացթողումներ, առավելություններ, հաջողություններ եւ անհաջողություններ: Սուրիկ Խաչատրյանը զերծ չէ այդ ամենից, բայց որպես մարզպետ` նա հիանալի մարզ է ղեկավարում. ստեղծել է Սյունիք հավաքական կերպար, եւ այսօր սյունեցիները, դուք կասեք մեկը, իսկ ես կասեմ հազար հոգի, շատ ուրախ են եղել, որպեսզի Սյունիքի մարզպետ դառնա Սուրիկ Խաչատրյանը: Ես որպես խորհրդական չեմ ասում, ասում եմ` որպես մարդ, որ արդեն 26 տարի է՝ Սուրիկ Խաչատրյանին ճանաչում է, ընկեր է համարում եւ ուրախության ու տխրության պահերին նրա կողքին է եղել»,-ավելացրեց Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը:
Սյունիքի մարզպետի խորհրդականի հետ մեր զրույցի մանրամասները` առաջիկայում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Մարդ սպանելու խորհուրդն էլ եք դուք տալիս, թե՞ արդեն ինքնուրույն է սպանում:
Երեվանցին չգիտի Սյունեցու դարդն ու հոգսը, ձայններդ կտրեք և մի խանգարեք, թողեք մեր մարզպետը աշխատի:
Հետև մտնել պետք չէ:Իմ կարծիքով Սուրիկ Խաչատրյանը հայ չԷ:Նա պետք է որ Սալմաստից գաղթած խաչագողի սերունդ լինի:Իսկ խաչագողի համար սրբություն գոյություն չունի:Իր նախնիների հայրենիքից դուրսն ապրող խաչագողի համար ամենամեծ սրբությունը փողն է ու իշխանության ձգտումը:Գուցե 1830-ական թթ.Սալմաստից գաղթած խաչագողի սերունդ է իսկապես նա,գուցե <> կլանի ներկայացուցիչ է նա:Այնպես,ինչպես կրոնափոխված ծպտված հայեր շատ կան Թուրքիայում, նույն ձևով ծպտված իրենց ազգային ինքնությունը գիտակցող <> սերունդ կա Հայաստանում:Հայաստանի խաչագողերը հանդես են գալիս որպես առանձին կլան,իրար լավ ճանաչում են և համագործակցում Հայաստանի ազգային հարստության թալանի ու պետական բարձր պաշտոնների հասնելու գործում:Գուցե ղարաբաղյան պատերազմի մասնակից գնդապետն ել է այդ կլանից:Այդ կլանի ներկայացուցիչներից շատերը ավելի շատ Ղարաբաղում թալանով էին զբաղված,քան թե կռվում էին:Ասում են Լիսկան այնտեղի թալանի շնորհիվ է <> գնել:
Վոլոդյա Հովհաննիսյանին հարցրեք թե Սպարապետը ինչու էր ժամանակին պոկել նրա ուսադիրները և խայտառակել գնդի առաջ: