Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում են Շորժա-Վարդենիս հատվածում բեռնատար վագոնների գծից դուրս գալու հանգամանքները

Հոկտեմբեր 08,2014 16:11

Հոկտեմբերի 7-ին, երեկոյան, Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս հատվածում գծից դուրս են եկել բեռնատար գնացքի 10 վագոններ, որոնք հումք էին տեղափոխում:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Գիշերը դեպքի վայրում աշխատել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Վիկտեր Ռեբեցի ղեկավարությամբ, ինչպես նաև կատարվում էին միջադեպի հետևանքների վերացման աշխատանքներ:

Այժմ աշխատանքները շարունակվում են: Վագոնների գծից դուրս գալու պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը, որի եզրակացությունների մասին կհաղորդվի լրացուցիչ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031