Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գևորգյանը`Ազգային անվտանգության խորհրդի քարտուղա՞ր

Հոկտեմբեր 08,2014 15:49

Կրկին սկսվել են շրջանառվել լուրեր այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է գրել: Պատճառն այն է, որ նա այլևս չի ցանկանում աշխատել ՀՀ կառավարությունում և հորդորները` չհեռանալ, միևնույն է, անպտուղ են եղել: Հիմա հարցն այն է, թե Արմեն Գևորգյանի համար ինչ հարմար պաշտոն գտնեն:

Aravot.am-ի տեղեկություններով` հավանական տարբերակներից է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի զբաղեցրած նախկին պաշտոնը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանն ապրիլին հրաժարվեց այս պաշտոնից այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից և այդ օրվանից ի վեր պաշտոնը թափուր է մնացել:

Hraparak.am-ի տեղեկությունների համաձայն` Արմեն Գևորգյանին կփոխարինի նախկին գյուղնախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը:

Aravot.am-ը ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հետ զրույցում հետաքրքրվեց` նման տեղեկությունների իրենք տիրապետո՞ւմ են, պարոն Շահգելդյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ հարցադրումը տեղ չունի: Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանին վերաբերող հարցին, թե ում, որտեղ ինչ կնշանակեն, իշխանական կուսակցության հիմնախնդիրներն են, մենք կապ չունենք դրանց հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Դաշնակները հենց էնպես չմտան սերժաթևատակ:Աչքները աթոռի էր, պարզ չէ*:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031