Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում ստացած գիտելիքները՝ Հայաստանում

Հոկտեմբեր 08,2014 15:43

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերի հետ: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Թ. Լաուֆերին համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ Գերմանիան իրավամբ հանդիսանում է Հայաստանի կրթության ոլորտի կարևորագույն գործընկերներից մեկը: “Հայ-գերմանական կրթական համագործակցությունում DAAD-ի կարևորությունը չափազանց մեծ է: DAAD-ի կառույցի շնորհիվ գերմանական առաջատար բուհեր ընդունված ուսանողների և շրջանավարտների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` նվիրական աշխատանքի համար”,-նշել է նախարարը` հավելելով, որ վերջերս Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության նախարարի հետ հանդիպմանը ևս կարևորվել է DAAD-ի դերը:

Իր խոսքում տիկին Լաուֆերին նշել է, որ կրթաթոշակային ծրագրով գերմանական բուհեր ընդունված ուսանողների առնվազն 90 տոկոսը վերադառնում է Հայաստան` իր գիտելիքները ներդնելով հայրենիքում: Նա կարևորել է նաև ՀՀ և Գերմանիայի բուհերի միջև հորիզոնական համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի “Մեսրոպ” հայագիտական հետազոտական կենտրոնի գործունեությանը:
Նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում ՀՀ և Գերմանիայի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու և ՀՀ-ում գերմաներեն լեզվի ուսուցման գործում ունեցած ավանդի համար Թինե Լաուֆերին խրախուսել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031