Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ գործի, Արցախի տնտեսությունը կմեռնի». Տնտեսագետներ. «Մեդիալաբ»

Հոկտեմբեր 08,2014 15:32

Եթե Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ տեղադրվի և խստացված ռեժիմով գործի, Արցախի տնտեսությունը հսկայական վնասներ կկրի: Այս կարծիքին է անկախ տնտեսագետ Վահագն Ղազարյանը, ով, սակայն, քիչ հավանական է համարում, որ այդ մաքսակետը կտեղադրվի կամ տեղադրելուց հետո էլ խստորեն կգործի:

Թեև Հայաստանի իշխանությունները մշտապես խուսափում են պատասխանել հարցին, թե Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ կգործի, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը լույս սփռեց այս հարցի վրա:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» վերջերս հրապարակած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը և դրա հավելվածները հստակեցրին, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալու է առանց Արցախի:

Մասնավորապես, նախագծում նշվում է. «Մաքսային միության միասնական մաքսային սահման են կազմում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները, ինչպես նաև այդ պետություններից դուրս գտնվող արհեստական կղզիները, կառույցները, շինությունները ու այլ օբյեկտները, որոնց նկատմամբ ՄՄ անդամ երկրները ունեն բացառիկ իրավասություններ»:
Սա ենթադրում է, որ Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետ պետք է տեղադրվի, չնայած նրան, որ մինչև օրս իշխանությունները հանրությանը հուզող այս հարցին հստակ պատասխան չեն տվել:

«Երբ միանշանակ ասում ենք՝ մաքսակետ է լինելու, ճիշտ չէ: Կարող է լինել և չգործել, կարող է չլինել, կարող է լինել և շատ խիստ գործել: Երեք տարբերակն էլ հնարավոր է»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետը:

Նրա խոսքով, եթե մաքսակետը դրվի և գործի, Արցախը տնտեսապես կմեկուսանա աշխարհից:

«Ղարաբաղի ճանապարհը դեպի արտաքին աշխարհ միայն Հայաստանով է: Սա նշանակում է, որ մենք Ղարաբաղում ծագած բոլոր ապրանքներից ու ծառայություններից պետք է մաքսատուրք գանձենք, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի տնտեսությունը կհայտնվի շատ վատ վիճակում: Այլ երկրներ Ղարաբաղը չի կարողանում ինքնուրույն ապրանքներ արտահանել, եթե մաքսակետ լինի ու խիստ գործի, մենք այդ երկրի տնտեսությունը կսպանենք»,- ասում է Վահագն Ղազարյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Է մեռնում ա, մեռնի….բա անկախ պետություն եք խաղում…ԼՂՀ-ն անկա՛խ ա…դե բա եթե անկախ ա, թող իրա գլուխն էլ պահի….Երեւանում խի՞ են ԼՂՀ ակցիզային դրոշմանիշով ապրանք վաճառում: Ո՞վ ա էդ ակցիզների հեղինակը: Թող ինքն էլ ուրեմն ԼՂՀ տնտեսությունը պահի: Ե՞րբ ձեր գլուխը կմտնի, որ չի կարա լինի անկախ Ղարաբաղ, որ եթե ուզում եք լավ ապրել, պիտի միավորվեք միակ հայկական պետության մեջ՝ Հայաստան պետության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031