Եվրասիական տնտեսական միությունն, ըստ Վարդան Բոստանջյանի, ճիշտ ընտրություն է
«Այնպես չէ, որ պետք է գնանք կանգնենք լավ ջութակի կողքին ու ասենք` այսօրվանից մենք էլ ենք ջութակ նվագում, դու մի հատ սովորի ջութակ նվագել, հետո կողքը կանգնի»,-այսօր «Փաստարկ» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը Հայաստանի` Եվրոպա գնալու հնարավորության մասին:
Պարոն Բոստանջյանի խոսքերով` Հայաստանը պետք է այդ տիրույթում կոփենք, կրթենք, մակարդակը բարձրացնենք. «Չեմ կարծում, որ որեւէ մեկը մեծագույն հետեւողականությամբ պիտի հետեւի, որ մենք հանկարծ Եվրոպայի հետ չհարենք: Կամ ով է ասել, որ կնքեինք պայմանագիրը, միանգամից Եվրոպա ենք ստանալու»:
Պարոն Բոստանջյանը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը Հայաստանի համար լավագույն ընտրությունն է եւ մեր երկրի շահերից է գալիս. «Եթե հանկարծակի մեկին ասեն` կամ մահ, կամ ազատություն, մենք ուզում ենք փրկվել: Այլընտրանք չունեինք, հակառակ դեպքում մի րոպեում երկիրը կվերածվի…Տեսեք` Ուկրաինան ինչ եղավ, հսկա Խարկովը, Ղրիմը, Դոնցեկը»: Պարոն Բոստանջյանի խոսքերով` Ղարաբաղի չլուծված խնդիրը նաեւ խաղաքարտ է, որն ինչպես կուզենան, այնպես էլ կխաղացնեն գերտերությունները:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ