Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատողի հաշվին օգնում են չաշխատողին». փաստաբան

Հոկտեմբեր 08,2014 15:23

Փաստաբան Կարեն Մեժլումյանի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան Նվարդ Փիլիփոսյանի, ինչպես նաև քաղաքացի Տաթևիկ Դավթյանի մասնակցությամբ այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում ՀՀ կառավարության նախաձեռնած՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» ՀՀ օրենքներում փոփոխությունների շուրջ: Նշենք, որ ներկայացված ու հավանության արժանացած նախագծով նախատեսվում է աշխատող մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող ամսական 18 հազար դրամը կրճատել ու նպաստ տրամադրել չաշխատող մայրերին: Փաստաբան Կարեն Մեժլումյանը կառավարության կողմից հավանության արժանացած այս նախագիծն անընդունելի է համարում, քանի որ օրինագծում երկու տարբեր հասկացություններ՝ նպաստն ու ժամանակավոր անաշխատունակության փոխհատուցումը խառնել են իրար:«Ուրախ ենք և կողմ, որ չաշխատողներին էլ պետք է նպաստ տրամադրվի, միայն թե դա չլինի աշխատողներին տրամադրվող նպաստի ու դրա տրման տևողության կրճատման հաշվին»,-ասաց Մեժլումյանը:

Նվարդ Փիլիպոսյանն էլ իր հերթին նշեց, որ ծնելիությանը խթանելու փոխարեն, այնպես են անում, որ երկրում մնացածները թողնեն գնան, կամ էլ մեկ երեխայից ավելի չունենան:«Քանի որ կինը այդ ընթացքում չի աշխատում և եկամուտ չունի, ապա այդ ժամանակահատվածի համար զրկվում է գումար կուտակելու հնարավորությունից, առավել ևս, եթե ցանկություն հայտնի մինչև երեխայի երկու տարին լրանալը մնալ տանը և խնամել իր բալիկին»,- ասաց է բանախոսը՝ տեղեկացնելով, որ, ըստ նոր օրենքի՝ կնոջ նպաստի չափը կսահմանվի վերջին աշխատավայրում աշխատանքի անցնելու տևողությամբ, նախկին՝ միջին աշխատավարձի փոխարեն:

Նշենք նաև, որ նախագիծը խիստ դժգոհություններ է առաջացրել մայրերի շրջանում:Ինչպես քննարկմանը նշեց խնդրով մտահոգված Տաթևիկ Դավթյանը, իրենք առաջիկայում պատրաստվում են դիմել ՀՀ վարչապետին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ՝ հարցին վերջնական լուծում տալու համար:

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031