Լրահոս
Օրվա լրահոսը

Շորժայում տեղի ունեցած գնացքի վթարի պատճառը, ըստ նախնական վարկածի, վագոններից մեկի անսարքությունն Է եղել

Հոկտեմբեր 08,2014 15:13

Aravot.am-ը երեկ տեղեկացրել էր , որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքներից մեկը Շորժայի կայարանամերձ հատվածում վթարի է ենթարկվել: Այսօր Aravot.am-ը իր աղբյուրից տեղեկացավ, որ վթարի պատճառի նախնական վարկածը գնացքի վագոններից մեկի անսարքությունն է եղել. «Ջարդվել է շկոռին»,- ասաց աղբյուրը:

Դեպքի հետ կապված Aravot.am-ը պարզաբանում խնդրեց նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Այստեղ հաստատեցին, վթարի հետ կապված Aravot.am-ի պարզած մանրամասները. ոսկու հումք տեղափոխող բեռնատար գնացքի տասը վագոնը դուրս է եկել ռելսերից: Վագոններից մի մասը կողաշրջվել է: Մարդկային կորուստներ կամ լուրջ վնասվածքներ չեն եղել: Վթարի պատճառների եւ նյութական վնասների մասին առայժմ ոչինչ չկարողացան ասել, միայն նշեցին՝ կազմվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է քննի դեպքը:

Պատվիրատու ընկերությանը պատճառված հնարավոր վնասները «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կփոխհատուցի՝ հնարավոր վնասի չափը գնահատելուց հետո:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը` արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031