Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող երեք դատավորների թեկնածուների անունները պարզ կդառնան այսօր մինչև օրվա ավարտը

Հոկտեմբեր 08,2014 14:37

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր կհրապարակվեն այն երեք թեկնածուների անունները, որոնք կներկայացվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ-ն ներկայացնող դատավորի պաշտոնում ընտրված թեկնածուներ: Նրանց ընտրության հարցազրույցի փուլում մի շարք մտահոգություններ առաջ եկան, մասնավորապես այն, որ երեք թեկնածուներ աշխատում էին հանձնաժողովի անդամների ղեկավարած գերատեսչություններում:

Arvaot.am-ը այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրեց` այս փաստը չի՞ ստվերում հանձնաժողովի օբյեկտիվությունն ու անաչառությունը, քանի որ, օրինակ, Գագիկ Հարությունյանը «քննում էր» իր խորհրդականին, Գևորգ Կոստանյանը` իր ենթակայության տակ աշխատող բաժնի պետին, պարոն Մանուկյանը կարճ պատասխանեց. «Ոչ»:

Մեր մյուս հարցին` ի՞նչ երաշխիքների վրա է հիմնված նրա պատասխանը, պարոն Մանուկյանն արձագանքեց. «Մասնավորապես գործընթացի թափանցիկության վրա: Մասնակիցների կողմից որևէ հարցադրում, բացի մեկ`թեկնածուներից Վահե Գրիգորյանի դիմումից, որին հանձնաժողովն այսօր պատասխան կտա, մնացած դեպքերում որևէ հարցադրում կամ կասկած, կամ պահանջ չի ներկայացվել: Առաջին անգամ է նման մրցույթ իրականացվում նման աննախադեպ բաց, թափանցիկ պայմաններում»:

Մեր դիտարկմանը, թե գործընթացի հենց սկզբից խոսվում է հովանավորչության դրսևորումների մասին, պարոն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Մենք ունենք ազատ մամուլ և ցանկացած դիրքորոշում կարելի է արտահայտել, բայց դա չի նշանակում, որ ցանկացած դիրքորոշում, որ հրապարակվում է, պիտի ընկալել որպես ճշմարտություն»:

Մեր հարցին`երեկ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ մինչ որոշում կայացնելը հանձնաժողովը քննելու է այն երեք անձանց հետ կապված խնդիրը, համապատասխան որի, նրանք ուշացրել են փաստաթղթերի հանձնումը սահմանված ժամկետից, ի՞նչ է, եթե նրանք բարձր միավորներ հավաքեն, միևնույն է՝ չե՞ն ընդգրկվելու ընտրված երեք թեկնածուների շարքում, նախարարը հակիրճ պատասխանեց. «Ես իրավաբան եմ և չեմ ուզում ենթադրություններով խոսել»:

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեք թեկնածուների անունները, որոնք ներկայացվելու են ՀՀ նախագահին, պարզ կլինեն մինչև այս օրվա վերջ և կհրապարակվեն Կարգի համապատասխան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031