Հոկտեմբերի 13-14-ը Ծաղկաձորում տեղի կունենա Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպվող միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովը՝ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով:
Համաժողովին կմասնակցեն ինչպես Դատական կատարողների միջազգային միության, այնպես էլ թվով 18 երկրների՝ Հայաստանի, Արցախի, Նիդերլանդների, Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Վրաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Չեխիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Սլովակիայի համապատասխան ծառայությունների պատվիրակությունները։
Նշենք, որ Հարկադիր կատարման ծառայությունն առաջին միջազգային գիտագործնական համաժողովը կազմակերպել էր 2011 թ. հոկտեմբերին՝ Ծաղկաձորում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ