Հարցազրույց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ
-Կառավարությունը անցնող հինգշաբթի հավանություն տվեց ԵՏՄ պայմանագրի նախագծին, ամենայն հավանականությամբ առաջիկայում Հայաստանը կանդամակցի այդ միությանը: Սերժ Սարգսյանի այս որոշման ընդդիմադիրներին, մարդկանց, ովքեր չեն տեսնում միությանը Հայաստանի անդամակցության շահն ու նպատակահարմարությունը, որպես հակափաստարկ իշխանությունները ներկայացնում են այն, որ Հայաստանը կարող է կապող օղակ, կամուրջ հանդիսանալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ինչքանո՞վ է իրատեսական և գործնական նման տարբերակը:
-Հայաստանի և ԱՄՆ-ի, Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունները ամուր են և շարունակում են ամուր մնալ: Հայաստանը որոշումներ է ընդունում տարբեր կազմակերպություններում իր անդամակցության վերաբերյալ, մենք հետևում ենք այս բոլոր զարգացումներին, և սա այնպիսի իրավիճակ է, որտեղ հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն: ՀՀ կառավարությունը, նաև Եվրամիության մեր գործընկերները միասին աշխատելու պատրաստակամություն են հայտնել այնպիսի ոլորտներում, որտեղ համագործակցությունը չի խոչընդոտի ՄՄ շրջանակում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Հիմա մենք փորձում ենք գտնել հենց այդ ոլորտները, փոխշահավետ ուղղությունները, որտեղ ՀՀ-ն և ԱՄՆ-ն կարող են համագործակցել, կարծում եմ նույն մոտեցումը դրսևորվում է Եվրամիության կողմից: Աշխատում ենք ՀՀ կառավարության հետ այդ ուղղությունները վեր հանելու ուղղությամբ:
-Տնտեսական համագործակցության հիմնական կարևոր գործոնը օտարերկրյա ներդրողներն են: Չնայած որ կառավարությունը բազմաթիվ անգամներ պնդել է, որ ամեն ինչ արվում է տնտեսական դաշտը գրավիչ դարձնելու համար, այնուամենայնիվ վերջիններս խնդիրների հանդիպում են: Ձեզ հետ զրույցում նրանք ի՞նչ մտահոգություններ են հայտնում:
Կարդացեք նաև
-Նաիրա, դուք միանգամայն իրավացի եք, փոխադարձաբար շահավետ տնտեսական կապերի ձևավորումը մեզ համար առանցքային խնդիր է: Երբ ես Հայաստանում մարդկանց հետ եմ խոսում, ինձ հարցնում են, թե ինչու ես այնպես չեմ անում, որ այստեղ ավելի շատ ամերիկացի ներդրողներ աշխատեն: Իմ պատասխանը հետևյալն է, ես չեմ կարող ամերիկյան ընկերություններին Հայաստան բերել, նրանք ամերիկյան կառավարության համար չեն աշխատում, այդ Հայաստանը պետք է գրավիչ լինի օտարերկրյա ներդրողների համար: Մրցակցությունը այս ասպարեզում մեծ է, Հայաստանը, լինելով զարգացող երկիր, որտեղ որոշ դրական տեղաշարժեր կան, միաժամանակ, սակայն, որոշ մարտահրավերներ ունի: Կան նաև շատ երկրներ, որոնք մրցակցում են, ձգտում են գրավել օտարերկրյա ներդրողներին: Հայաստանում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք ծառանում են ներդրողների առաջ, և սրանք այնպիսի մարտահրավերներ են, որոնք Հայաստանի իշխանությունների վերահսկման լծակներից դուրս են: Երկիրը փոքր է, ծովային ելք չունի, կան փակ սահմաններ:
Սրանք խնդիրներ են, որ ՀՀ իշխանությունները չեն կարող լուծել, բայց գործարար միջավայրին վերաբերող հարցերը կառավարությունն անշուշտ կարող է լուծել: Դրական տեղաշարժեր կան, դրանք նշվում են նաև միջազգային զեկույցներում: Բայց դժվար մասը այն է, որ կարողանան բիզնեսը շարունակել, շահույթ ստանալ և հնարավորինս շատ ՀՀ քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծեն: Դեռևս կան խնդիրներ թափանցիկության, հարկային և մաքսային մարմինների, դատարանների հետ կապված, որպեսզի ներդրողները կարողանան արդարացի լուծում ստանալ իրենց դատավեճերում: Եվ նաև խաղի հավասար պայմանների բացակայությունը, խոշոր խաղացողներ կան, և տնտեսական իշխանությունը մի տեսակ շատ կենտրոնացած է, և դա դժվարություն է ստեղծում փոքր ներդրողների, մեկնարկային ընկերությունների համար, որպեսզի կարողանան իրենց գործունեությունը սկսել, գտնել այնպիսի ուղղություններ, որտեղ կարողանան իրենց գործունեությունը իրականացնել: Եվ այս ոլորտներին ուղղված մեր տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում փորձում ենք նպաստել այդ ուղղությունների բարելավմանը: Ամերիկյան, ավելի շուտ արևմտյան մեծ ներդրողների այստեղ բերելը, մասնավորապես Կոնտուր Գլոբալ ընկերությունը, Կարֆուրի այստեղ հայտնվելը… ասում են, որ Կարֆուրը բացվելու է մինչև տարեվերջ, Լիդիան Գոլդ հանքարդյունաբերական ընկերությունը. այս ընկերությունները այստեղ գալով կտարածեն համաշխարհային պրակտիկան, և դա կօգնի բարելավել իրավիճակը: Ավելի քան մեկ շաբաթ առաջ ես ԱՄՆ-ում անցկացվող Արմ-Թեկ կոնֆերանսին էի մասնակցում, բացում կատարեց Հայաստանի նախագահը: Ամբողջ օրվա ընթացքում շփվելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ես նկատեցի, որ Հայաստանում այս ոլորտի հետ կապված ոգևորություն կա: Քննարկվող հարցերից հիմնականը այն էր, թե ինչպես պետք է ՏՏ ոլորտի հաջողությունները տարածվեն տնտեսության մյուս ճյուղերի վրա: Եվ ես կարծում եմ, որ դա ավելի բաց կդարձնի գործարար դաշտը, ավելի հավասար պայմաններ կապահովի բոլոր ներդրողների համար:
Նյութի մանրամասները կարդացեք galatv.am-ի կայքում