«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում -2014» երկրորդ մրցանակաբաշխության քվեարկությունն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի տասից։ Այս մասին այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտնեց «Սպառողների աջակցման կենտրոն» հ/կ նախագահ Աշոտ Միրզոյանը։
Նա ներկայացրեց, որ «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում -2014» երկրորդ մրցանակաբաշխությունը անց է կացվում 2013 թվականից, որի նպատակն է օգնել հայ արտադրողներին՝ կարողանալ զարգացնել իրենց ապրանքանիշը եւ առանց որեւէ հանձնաժողովի ներկայության, քվեարկությունն անցկացնել հենց սպառողի միջոցով, որպեսզի այն լինի ավելի թափանցիկ։
Ինչպես ներկայացրեց բանախոսը՝ քվեարկությունը լինելու է armbrand.am կայքում, քվեարկությունը կսկսվի հոկտեմբերի տասին։
Ներկայացված են լինելու տասն անվանակարգեր, որոնք վերաբերում են սննդի ոլորտին։ Դրանք են՝ լավագույն գարեջուր, թեյ, կաթնաշոռ, համեմունք, հաց, հրուշակեղեն, սուրճ, օղի, բանջարեղեն անվանակարգերը։
Աշոտ Միրզոյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ին կլինի քվեարկության վերլուծությունը. «Հաղթող ապրանքանիշները փորձաքննության են ենթարկվելու եւ ամփոփիչ ասուլիսի ընթացքում կներկայացվի՝ արդյոք այդ ապրանքանիշը արժանի՞ է հաղթանակի, թե՞ ոչ»։
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ