Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ փակվեց Նոյեմբերյան-Երեւան «գիծը»

Հոկտեմբեր 08,2014 13:56

Արդեն 3 օր է, ինչ Նոյեմբերյան-Երեւան ուղերթը չի գործում: Դրանից առաջ, մի քանի օր, առավոտյան ժամը 9-ին Նոյեմբերյանից Երեւան էր մեկնում 7 տեղանոց «Վենտո» մակնիշի մեքենա, որը ժամը 15-ին Երեւանից վերադառնում էր Նոյեմբերյան:

Նախկինում այդ գիծը սպասարկում էին 18 տեղանոց «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի 4 ավտոմեքենաներ: Առավոտյան ժամը 8-ին եւ 9-ին այդ միկրոավտոբուսները Նոյեմբերյանից մեկնում էին, Երեւանից վերադառնում էին ժամը 14.30-ին եւ 16-ին: Սակայն ուղեւորների հոսքի նվազման պատճառով առավոտյան ժամ 8-ի ուղերթը հանվեց, կեսօրից հետո Երեւանից միայն մեկ միկրոավտոբուս, ժամը 15-ին էր Նոյեմբերյան մեկնում: Իսկ ուղեւորների թիվը շարունակում էր նվազել:

Վարորդները շարունակ դժգոհում էին, որ իրենք «գիծը» շահած կազմակերպությանը օրական «պլան» են մուծում եւ այդ պատճառով պարտքեր կուտակում:
Միկրոավտոբուսային երթուղին սպասարկում էր «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: Այդ ընկերության փաստացի (փաստաթղթերով ընկերության սեփականատերն այլ անձ է) սեփականատերը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է: Մեր տեղեկություններով՝ մարզպետը գերադասում էր անձամբ չզբաղվել ուղերթի հարցերով:

Նոյեմբերյանի ավտոկայարանից տեղեկացանք, որ վերջերս կայացել է Նոյեմբերյան- Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղերթի մրցույթ, որին հայտ է ներկայացրել միայն «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: Սակայն այդ ընկերության ներկայացրած առաջարկը չի բավարարել մրցույթի պահանջներին: Հիշյալ միկրոավտոբուսային երթուղին առանց ուղեւորների է մնացել տաքսիների հետ անհավասար մրցակցության պատճառով:
Արտագաղթի հետեւանքով ուղեւորների քանակը Հայաստանում, այդ թվում՝ Նոյեմբերյանում նվազել է: Տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիստները Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկ անձի փոխադրումը կատարում են 3 հազար, միկրոավտոբուսը՝ 2000 դրամով: Տաքսիները ուղեւորին վերցնում են նրանց ցանկացած վայրից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ, ինչը ուղեւորին ձեռնտու է:
Միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը կարող էր տաքսիների մրցակցությանը դիմանալ, եթե շատ տաքսիստներ գործեին օրինական դաշտում, հարկեր վճարեին: Շատ գործազուրկներ հիմա տաքսի են քշում, հարկային տեսչությունը խուսափում է նրանց հարկային դաշտ բերել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պետք է որ «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն մրցույթին մասնակցելու համար ոչ թե ուրիշների տրանսպորտային միջոցներն օգտագործեր, այլ ունենար երթուղու համար նախատեսված անհրաժեշտ քանակի սեփական տրանսպորտային միջոցները և ինքն էլ աշխատավարձ վճարեր իր վարորդներն, այլ ոչ թե գնար նման ավանտյուրայի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031