Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք անկոչ հյուր չենք». Մհեր Շահգելդյանը չի մասնակցի եռյակի հանրահավաքին

Հոկտեմբեր 08,2014 13:51

«Նախ հրավեր չենք ստացել և անկոչ հյուր չենք»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի նախաձեռնած հանրահավաքին:

Փոխարենը պարոն Շահգելդյանն ասաց, թե իրենք էլ են հանրահավաքներ կազմակերպում և ըմբռնումով են մոտենում եռյակի հանրահավաքին ու մանրամասնեց. «Հանրահավաքին նայում ենք որպես քաղաքական ակտիվության նշան: Իսկ համագործակցության դաշտ եղել է և կա, օրինակ, այնպիսի կարևորագույն խնդրում, ինչպիսին հարյուր տոկոսանոց ընտրական համակարգի անցնելու հարցն է: Սա երեք ուժերի նախաձեռնած հանրահավաքն է, սա իրենց օրակարգն է»:

Իշխանափոխության պահանջի մասին պարոն Շահգելդյանն ասաց. «Համակարգային փոփոխություններ պիտի լինեն և իշխանափոխությունը դրա մի մասն է: Դա կլինի արտահերթ ընտրություններով, թե հերթական ընտրությունների ժամանակ, այլ խնդիր է: Փոփոխությունների կարևորումը նաև ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հիմնական պատճառներից մեկն էր»:

Հարցին՝ ձեր հանրահավաքներում կհնչե՞ն իշխանափոխության կոչեր, պարոն Շահգելդյանը խուսափեց հստակ պատասխանելուց. «Խնդիրը մենք դիտարկում ենք համակարգային փոփոխությունների և բարեփոխումների մեջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031