Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի մեկի ախոյանները եւ «օգտակար իդիոտները» նույն հարթակում» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 08,2014 12:54

«Մարտի մեկի ախոյանները նույն հարթակում կանգնած ողջագուրվում են: Եթե դաշնակից եք, տասը տարի առաջ էլ դաշնակից լինեիք, մեզ իրար դեմ չհանեիք:

Մարդը ասում է, ոչինչ իմ դահիճի հետ կողջագուրվեմ, քանի որ ավելի լավ ծրագիր ունեմ: «Վարձու ինքնասպաններն» (Վահրամ Սահակյանի հեղինակային իրավունքն է) ու «օգտակար իդիոտները» հավաքվել են հարթակի վրա, մեզ էլ բանի տեղ չեն դնում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով ամսի 10-ին Ազատության հրապարակում եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», կայանալիք հանրահավաքի մասին, վրդովմունք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նա եռյակի ուժերին զգուշացնում է. «Իրենք չգիտեն, որ ամսի 10-ի արդյունքները իրենք չեն վայելելու, դրսի ուժերն են վայելելու»:

Ազատ Արշակյանի այս դիտարկումների հետ համաձայնեց նրա ընդդիմախոս, Քրիստոնեաժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա, սակայն, չի բացառում, որ եռյակը իշխանության հետ համատեղ է գործում`քաղաքական դաշտը ամբողջովին զավթելու եւ ենթակայության տակ պահելու համար. «Երեք նախագահների ոտքերն ու ականջները տեսանելի են: Դա էլ է նորմալ, եթե կկարողանան խաբել ժողովրդին`լավ: Բայց վատ է, եթե այս ուժերը դրսից են ղեկավարվում, ինչ-որ մի պրոցես են բերում, որը կհանգեցնի ուկրաինական զարգացումների: Եթե այդ պրոցեսը դրսից չի ուղղորդվում, ես դրական եմ վերաբերվում: 2008-ին մարդիկ կանգնեցին, այդ ուժն ու էներգիան չկարողացան ռացիոնալ օգտագործել, դրա չոր արդյունքը եղավ 10 զոհ եւ 7 մանդատ: Ես հույս ունեմ, որ կծնվեն ուժեր, որոնք այս անգամ կկարողանան ճիշտ ուղղորդել շարժումը»:

Սոս Գիմիշյանը կարծում է, որ մինչեւ տարվա վերջ կստորագրվի Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցության փաստաթուղթը.«Չնայած խոչընդոտներ կարող են լինել եւ դրանցից մեկը կարող է նաեւ ներքին զարգացումները լինեն: Ըստ ճաշակի`կարող է եւ լավ լինել, եւ վատ, բայց դրականը կա եւ եթե քաղաքական էլիտան կարողանա ճիշտ օգտագործել, դրական արդյունքների կարող է հասնել երկիրը»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ եռյակը կարծես թե դեմ չէ ԵՏՄ-ին, բանախոսը արձագանքեց. «Ես էլ կուզենայի հստակ իմանալ, կիսալղոզված, անհասկանալի պատասխաններ են տալիս: Երկիրը միանշանակ գնում է Եվրասիական միություն, իրենք`կարծեք թե…, բայց կարծես թե Եվրոպային էլ են կողմ: Դա էլ դիրքորոշում է: Ի դեպ, իրենք գենդերիզացիայի օրենքին կողմ են քվեարկել»:

Ազատ Արշակյանն էլ կարծում է, որ ռուսական իմպերիան չի կարող վերականգնվել ՝ճաքերի վրա է, մանավանդ, որ երկու օր առաջ պարզ դարձավ, որ անգամ ռազմական ծախսերն են կրճատում:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031