Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցում գտնվող «Շախմատի տան» հետնամասում, այգու նստարաններից մեկի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կաշվե պայուսակ, որի մեջ առկա էր առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 27 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն