Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպասենք Եվրասիական զավեշտախաղի ավարտին. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 08,2014 12:40

Հոկտեմբերի 9-10-ին Մինսկում նախատեսվող ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի, ապաեւ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստերի նախօրեին տեղի ունեցող ակտիվ դիվանագիտական շփումները վկայում են, որ հետխորհրդային պետությունների ինտեգրացման գործընթացները վերստին անկանխատեսելի ընթացք են ստանում։

Սկիզբ առած իրարանցումը վկայում է, որ, մի կողմից, շարունակվում է Մինսկ-Աստանա «ընդդիմադիր տանդեմի» բացահայտ ու անսքող «առեւտուրը» Մոսկվայի հետ, մյուս կողմից էլ արդեն իր գործուն մասնակցությունն է բերում պաշտոնական Բաքուն, որը, երեւում է, անչափ ոգեւորվել է ամիսներ առաջ Աստանայում Ն. Նազարբաեւի ձեռնարկած հայտնի դեմարշից։

Այս անգամ Բաքվի ժառանգական տիրակալի սպասելիքները կապվում են Բելառուսի նախագահի հետ, որին ուղղված համապատասխան «բարեւագրով» արդեն Մինսկ է մեկնել արտգործնախարար Է. Մամեդյարովը։

Հետաքրքիր է, որ երեկ տեղի է ունեցել նաեւ Բելառուսի նախագահի հեռախոսազրույցը Վ.Պուտինի հետ՝ այսպես կոչված «հարկային մանեւրի» հետեւանքով Բելառուսի կորցրած գումարները հետ ստանալու նպատակով, ինչը փաստորեն վերածվել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի վավերացման նախապայմանի։
Անշուշտ Մինսկում սպասվող Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը պատեհ առիթ է նման պահանջներ ներկայացնելու համար։ Սակայն է՛լ ավելի զավեշտական է, որ Բելառուսը, մի կողմից, փող է պահանջում Ռուսաստանից, մյուս կողմից էլ ոչ միայն չի ընդունում Մոսկվայի «հանդիպակաց պահանջները», այլեւ բացահայտորեն ծաղրում է նրա ղեկավարությանը Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար։

Բելառուսի ղեկավարի համար Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարը հերթական հարմար բիզնես-նախագիծն է, որը թույլ է տալիս ավելի ակնդետ նայել Իլհամ Ալիեւի գրպանի վերածված Ադրբեջանին, իսկ Բաքվում գիտեն, թե ինչպես պետք է վարվել նման պարագայում։

Մանավանդ որ Եվրասիական տնտեսական միության մեջ մեր մյուս հնարավոր «գործընկեր» Ղազախստանն էլ օրերս մի հորինովի պատրվակով Հայաստան էր ուղարկել իր փոխարտգործնախարար Ժապիլ Ժոշիբաեւին։ Իրականում ավելի քան ակնհայտ է, որ Ն. Նազարբաեւը շարունակում է բացահայտորեն աջակցել ցեղակից Ադրբեջանին՝ ՀԱՊԿ-ի գծով ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ դիմակայության մեջ։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031