Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում թուրքական ու հայկական ձկնամթերքի միջեւ անհավասար մրցակցություն է

Հոկտեմբեր 08,2014 12:18

Ռուսական շուկայում թուրքական ձկնամթերքն ավելի էժան է քան հայկականը, ինչը հանգեցնում է անհավասար մրցակցության: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այս մասին ասաց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարդյունաբերողների միասնություն» հ/կ-ի նախագահ Արթուր Աթոյանը՝ վստահեցնելով, որ վերջին մի քանի ամիսներին դեպի ՌԴ հայկական ձկնամթերքի արտահանման ծավալների խիստ նվազումը հենց անհավասար մրցակցության պատճառով է:

Արթուր Աթոյանի խոսքերով, ի տարբերություն թուրքական պետության, Հայաստանն իր ձկնարտադրողներին պատշաճ աջակցություն չի ցուցաբերում: Նրա տվյալներով, այսօր
մեր երկրից տարեկան արտահանվում է մոտ 2 հազար տոննա ձկնամթերք. «Ռուսական շուկայում առավել մեծ պահանջարկ ունի հայկական իշխանը: Մինչդեռ այս ձկնատեսակի ծավալները հազիվ բավարարում են ներքին շուկայի պահանջարկը: Ինչ վերաբերում է թառափի արտահանմանը, ապա այն ավելի փոքր ծավալներով է իրականացվում»:

Պարոն Աթոյանին հայտնի է դարձել, որ Ռուսաստանում թուրքական ձկնամթերքը, որը համային որակով զիջում է հայկականին, վաճառվել է հայկական ձկնամթերքի անվան տակ:

Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր անձի մեկ տարվա կտրվածքով բաժին է ընկնում մինչեւ 20 կգ ձկնամթերք, սակայն Հայաստանում ընդամենը` 1 կգ, վերջին շրջանում՝ մինչեւ 4 կգ:

Արթուր Աթոյանը մտավախություն հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, զգալի կթանկանա ձկան եվրոպական կերը, ինչը, հ/կ ղեկավարի համոզմամբ, կստիպի ընտրություն կատարել ռուսական և եվրոպական արտադրանքի միջեւ. «Մինչ օրս հայ տնտեսվարողներն օգտվել են առավելապես եվրոպական արտադրության ձկան կերերից, բայց կախված ռուսական կողմի նախաձեռնողականությունից, առաջարկած գնից՝ հնարավոր է հայ ձկնարտադրող ընտրությունը կանգնի հենց ռուսական արտադրության կերերի վրա»:

Պարոն Աթոյանն անդրադառնալով բնապահպանության նախարարության գործելաոճին, ասաց, որ ձկնարտադրողները շուտով կանգնելու են լուրջ խնդիրների առաջ, իսկ ավելի ուշ ունենալու ենք «կորսված եւ քայքայված ձկնարտադրություն»:

Նրա խոսքերով, նախարարությունը չի կարողանում թացը չորից ջոկի եւ կապարակնքում է, նույնիսկ, այն ձկնարտադրողների խորքային հորերը, որոնց մոտ ջրատվությունը նորմայի սահմաններում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031