Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կներեք, հապա ո՞ւր մնաց «միասնական քաղաքական օրակարգը». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 08,2014 12:04

Թվում էր, ընդամենը երեկ չէ առաջին օրն էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Վանաձորի հանրահավաքում միանգամայն հստակ հայտարարեց, թե եռյակի միասնական օրակարգը իշխանափոխությունն է, եւ, ըստ էության, համապատասխան պահանջներ ու կոչեր հնչեցրեց:

Բայց երեկ, եռյակի հերթական «կոորդինացիոն» հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը արդեն նկատելիորեն այլ բաներ ասաց: Նա մասնավորապես հայտարարեց, թե չի կարծում, որ «Սերժ Սարգսյան, հեռացիր» պահանջը Հայաստանի բոլոր խնդիրների լուծումն է. «Մենք կարծում ենք, որ այնպիսի կոչեր պետք է հնչեն, որոնք էական խնդիրներ կլուծեն»:

Կներեք, հապա ո՞ւր մնաց «միասնական քաղաքական օրակարգը»: Վանաձորո՞ւմ, թե՞ գոլորշիացավ Սպիտակի մոտակայքում՝ Երեւան վերադառնալու ճանապարհին: Ավելին՝ Ստեփան Մարգարյանի ներկայացմամբ, ԲՀԿ-ն կարեւոր է նկատում եռյակ-քառյակի ներկայացրած 12 կետերի կատարման վերաբերյալ իշխանությունների փոխզիջումներին հասնելը, եւ 12 կետերից են կախված քաղաքական ուժերի հետագա գործողությունները:

Համաձայնեք, որ սա արդեն ստուգապես անհեթեթ է, քանզի իրոք անհեթեթություն է մի խոսափողից պահանջել իշխանափոխություն ու նման կոչեր հնչեցնել, հետո վազել մյուս խոսափողի մոտ եւ առանց վայրկյան կորցնելու խոսել երեք ամիս առաջ ներկայացրած խառնիխուռն պահանջագրի կետերի շուրջ իշխանությունների հետ ինչ-որ փոխզիջումների հասնելու մասին: Դատելով ամենից, «բուրժուադեմոկրատական հեղափոխականներն» ուզում են այնպես ջուրը մտնել, որ չթրջվեն:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031