Լրահոս
Օրվա լրահոսը

Օձի խայթոցի 100, կարիճի` 45 դեպք

Հոկտեմբեր 08,2014 11:56

Ընթացիկ տարում` սեպտեմբերի 30-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 100 դեպք: Երևանի բուժհաստատություններ է դիմել 29, իսկ մարզային` 71 քաղաքացի: Օձի խայթոցի դեպքերը մարզերից ամենաշատն արձանագրվել են Արմավիրում և Արարատում, ամենաքիչը` Կոտայքում և Լոռիում: 100-ից 56 դեպքում ներարկվել է հակաթույն: Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մայիսի 8-ին Արմավիրի մարզի «Արմավիր» բժշկական կենտրոնից: 2013թ. համեմատությամբ օձի խայթոցի դեպքերն աճել են 16-ով:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է կարիճի խայթոցի 45 դեպք, որից 28-ը` Երևանում, 17-ը` մարզերում:

Արմավիրի մարզում կարիճի խայթոցի 13 դեպքերից 1-ն ունեցել է մահվան ելք:

 ՀՀ առողջապահության նախարարություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031