Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակամ մտնում ենք մի կազմակերպություն, որի երեք անդամներից առնվազն երկուսը մեզ համար կարեւորագույն հարցում բացահայտորեն թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 08,2014 11:51

Նախօրեին Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ բացահայտ դժգոհություն արտահայտել, որ այդ կազմակերպության «մի շարք անդամներ» այլ հարթակներում դեմ են արտահայտվում Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած սկզբունքներին ու «համապատասխան արձագանքի» չեն արժանացնում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները։

Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու փաստաթղթի ստորագրումից ընդամենը չորս օր առաջ նման դժգոհություններ արտահայտելը, համաձայնվեք, տարօրինակ է, ուստի փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։
Սկսենք նրանից, որ Եվրասիական միության ու ՀԱՊԿ անդամների
կազմը մոտավորապես նույնն է, եւ երկու դեպքում էլ առանցքային դերակատարները Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսն են։ Այդ երկրներից մեկը (Ռուսաստանը) ներկայումս շատ լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ ու մինչ այդ էլ տարիներ շարունակ հարձակողական զենք էր վաճառում այդ երկրին, Ղազախստանի համար Ադրբեջանն ընդհանրապես եղբայրական երկիր է, Բելառուսի նախագահն էլ բառացիորեն երկու օր առաջ հայտարարել է, թե պատրաստ է բոլոր հարցերում հնարավոր բոլոր ձեւերով աջակցել Ադրբեջանին։

Ավելին. Բելառուսի նախագահն այնքան «սկզբունքային» է, որ անգամ Ռուսաստանի դեմ է հանդես եկել՝ հայտարարել է, թե դեմ է, որ Ղրիմը պատմականորեն ռուսական տարածք համարվի, որովհետեւ եթե հարցին այդպես նայենք՝ Ռուսաստանի տարածքների մեծ մասը պիտի մոնղոլներին տրվի, որովհետեւ Բաթու խանի ժամանակ այդ տարածքները նրանցն է եղել։ Մի խոսքով՝ «սահմանները վերաձեւել չի կարելի», հայտարարել է նա։ Այսքանով, կարծում ենք, հասկանալի է դառնում, թե ինչպիսին է Եվրասիական միության անդամների վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի նկատմամբ։ Մենք ինքնակամ մտնում ենք մի կազմակերպություն, որի երեք անդամներից առնվազն երկուսը մեզ համար կարեւորագույն հարցում բացահայտորեն թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ, մյուսն էլ զենք է վաճառում մեր թշնամուն։

Ճիշտ է, նաեւ խոստանում է պաշտպանել Հայաստանի սահմաններն արտաքին ագրեսիայից, բայց նախ՝ դա ընդամենը խոստում է, երկրորդ՝ ռուսները գիտեն, որ իրենց վաճառած զենքով մեր թշնամին ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի վրա է հարձակվելու, իսկ Ղարաբաղի նկատմամբ իրենք ոչ մի պարտավորություն չունեն։ Ավելին՝ մտադիր են Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ մաքսակետ կառուցել (հետագայում գուցե նաեւ սահմանապահ զորքեր տեղաբաշխեն, անունը դնեն «խաղաղապահներ» ու վերջնականապես Ղարաբաղը դուրս թողնեն Հայաստանի վերահսկողությունից):

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031