Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններին գրավոր հայտարարություններ է արել, սակայն արձանագրությունը քրեական գործի նյութերին չի կցվել

Հոկտեմբեր 08,2014 11:29

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից ստացել է քրեական գործով մեղադրյալ Արմեն Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Ա.-ն, գրավոր նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվելուց հետո ինքը ոստիկանության աշխատակիցներին գրավոր հայտարարություններ է արել հանցագործության դեպքի վայրում իր գտնվելու պատճառների, հանգամանքների մասին, սակայն այդ դատավարական գործողության մասին կազմված արձանագրությունը քրեական գործի նյութերին չի կցվել:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031