Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումն ամենեւին էլ չի հուզում քաղաքական ուժերին. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 08,2014 11:18

Հոկտեմբերի 10-ին մնացել է ընդամենը երկու օր, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում այդ օրը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան եռյակի հրավիրած հանրահավաքի մասին է, որքան Մինսկում ծավալվելիք զարգացումների, որոնք վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստան պետության համար՝ անկախ այն բանից, թե առաջիկա տարիներին ով կլինի իշխանության ղեկին։ Սակայն այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումն ամենեւին էլ չի հուզում ոչ քաղաքական ուժերին, ոչ էլ այս օրերին նրանց հրավիրած հանրահավաքներին գնացող ժողովրդին։

…ՀՀ քաղաքագիտական շրջանակներն ու լրատվամիջոցները զբաղված են «շատ կարեւոր» մի խնդրով՝ առաջիկա հանրահավաքում իշխանափոխության պահանջի լինել– չլինելու շուրջ կանխատեսումներ անելով։ Մինչդեռ նույնիսկ, եթե այդ պահանջը հնչի եւ անգամ իրագործվի էլ, ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում արդեն ուշ կլինի։ Ուստի, եթե եռյակի ուժերն իրապես մտահոգված են Ղարաբաղի ճակատագրով, հարկ է, որ այսօր Գյումրիում կայանալիք հանրահավաքում՝ որպես առաջնային պահանջ, հնչեցնեն իրենց հրապարակած 12 կետանոց պահանջագրի ամենավերջին՝ Ղարաբաղին վերաբերող կետը՝ այդպիսով նաեւ ցույց տալով, որ իրենց առաջնային նպատակը ոչ թե իշխանության հասնելն է՝ զուտ իշխանության, այլ՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած կործանարար գործընթացը վիժեցնելը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031