Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ես ռչ միայն Գագիկ Ծառուկյանին եմ տեսնում նախագահի պաշտոնում…». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 08,2014 11:07

Վերջին օրերին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Եռյակի հանրահավաքների մասնակից Արմեն Մարտիրոսյանը բավական ուշագրավ երկու հայտարարության արեց. «Սլաք» լրատվականի «Օրակարգ» հաղորդման ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում, Մարտիրոսյանը պատասխանել էր. «Ես ռչ միայն Գագիկ Ծառուկյանին եմ տեսնում նախագահի պաշտոնում, ես տեսնում եմ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, Բորիս Մուրազիին (հենց Բորիս Մուրազին էր զրուցում Մարտիրոսյանի հետ):

Ինձ համար գոյություն ունի մի «բայց». «բայց»-ն այն է, որ նա ընտրված լինի»։ Արարատում կայացած Եռյակի հանրահավաքի ժամանակ էլ Մարտիրոսյանը հայտարարեց, որ կարեւոր չէ, թե ով կգա իշխանության, կարեւոր է, թե ինչպես կգա։ Այս հայտարարությունները է՛լ ավելի հետաքրքիր են դառնում այն դեպքում, երբ ԲՀԿ-ական պատգամավորները չեն բացառում Ծառուկյանի՝ ընտրություններին առաջադրվելը ու նաեւ նշում են, որ «ուրվագծվում է, թե Եռյակի առանցքը որն է»։ Վերջին մտքի հեղինակը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է։

Երեկ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեցինք՝ Մարտիրոսյանի արտահայտած մտքերը նաեւ կուսակցությա՞ն տեսակետն են, ինչին Սանասարյանը տվեց դրական պատասխան. «Նա մեր փոխնախագահն է ու ներկայացնում է կուսակցության դիրքորոշումը»։

Մեկնաբանելով կուսակցի խոսքերը՝ նա նշեց, որ անուններ տալը ընդամենը օրինակ բերել էր նշանակում։ «Խնդիրները անունները չեն, խնդիրն այն է, որ նա, ով կլինի երկրի առաջին դեմք, պետք է ունենա ժողովրդի վստահությունը, դա է Մարտիրոսյանի ասածը։ Ըստ իս, այդ անունները ընդամենը օրինակներ են»,- պատասխանեց Սանասարյանը։

Նա դժվարացավ պատասխանել հարցին, ընդունելի՞ թեկնածու է իրենց համար Գագիկ Ծառուկյանը, թե՝ ոչ, ու ավելացրեց, որ իրենց համար ընդունելի կլինի միմիայն ժողովրդի թեկնածուն:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031