Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական կացությունը այնքան ծանր է, որ մարդիկ կմասնակցեն հանրահավաքին. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 08,2014 10:55

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի կարծիքով, Գյումրիում հրապարակը լինելու է լեւի-լեցուն. «Իրազեկման երթեր եղել են, մարդիկ հետաքրքրված են, ես վաղը մինչեւ ժամը 17.00-ն լինելու եմ այլ տեղում, բայց 17.00-ին կվերադառնամ, կարծում եմ՝ կմասնակցեմ»,- ասաց Բարսեղյանն ու հավելեց, որ մասնակցում է, որպեսզի երբ ոստիկանների հետ միջադեպեր լինեն, այնտեղ լինի, իսկ բովանդակությունը, կարծում է, չի տարբերվելու անցած հանրահավաքներից։

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի Եռյակից, իրավապաշտպանը պատասխանեց. «Եթե իրենք պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը ու վստահեցնեն, որ Սերժին Քոչարյանով չեն փոխի, միգուցե կարելի է հույսեր կապել»։

Նրա կարծիքով, սոցիալական կացությունը այնքան ծանր է, որ մարդիկ կմասնակցեն հանրահավաքին։

Մ. Կ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031