Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում էին հոկտեմբերի 10-ի հանրահավաքին բերել նաեւ առեւտրակաևներին, բայց իշխանությունը, վտանգը կանխազգալով՝ առաջ ընկավ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 08,2014 10:53

Շրջանառության նոր հարկը կասեցնելու կառավարության երեկվա որոշումից ՓՄՁ-ների շարժման վրա հույս դնող ընդդիմությունը եւ հատկապես հոկտեմբերի 10-ի հանրահավաքի կազմակերպիչները շփոթության մեջ են։ Բայց ցույց չեն տալիս՝ եղածը համարելով իրենց հաղթանակը։

Տեւական ժամանակ ՓՄՁ-ների ու կառավարության բանակցություններն ապարդյուն էին անցնում։ Սակայն նախօրեին Հովիկ Աբրահամյանի հետ «տղավարի» հանդիպումից հետո ցանկալի ելքի մասին հայտարարություն արվեց։ Ասվեց, որ օրենքը մի քանի ամսով կասեցվում է, եւ հետագայում փոփոխություններ են արվելու օրենքում։

Որոշ տեղեկություններով, քառյակը կառավարության հետ բանակցությունների ժամանակ փորձել է հստակ պահանջներ չներկայացնել, ձգել մինչեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, որպեսզի հրապարակ բերի ևաեւ առեւտրականներին, բայց իշխանությունը, վտանգը կանխազգալով, առաջ է ընկել, եւ առեւտրականների շարժման լիդերությունն ստանձնած անձանց հետ պայմանավորվածության արդյունքում օրենքի կասեցման որոշում է կայացվել։ Չէ՞ որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի կետը հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրակարգային հարցերից է, բայց կառավարությունն այսպիսով գնաց մեղմացման՝ ֆինանսների նախարարությանը հանձնարարելով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով եռօրյա ժամկետում մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի՝ գույքագրման պահանջը կկիրառվի ոչ թե սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից, այլ 2015 թվականի փետրվարի 1-ից։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031