Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը չի բացատրում՝ ինչու է մերժել ԱԱԾ-ի դեմ գործ հարուցել․ լրագրողի հավաքագրման փորձի մասին. . Epress.am

Հոկտեմբեր 08,2014 10:48

Լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի (լուսանկարում)՝ ԱԱԾ-ի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հայցի քննության ընթացքում դատախազը չի ներկայացրել հայցվորների պահանջած բացատրությունը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է հայցը ներկայացրած կողմերից մեկի՝ «Ժառանգություն» կուսակցության փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ Առանձին հայց է ներկայացրել նաև Հրայր Մանուկյանը։

Կուսակցության և լրագրողի բողոքը կապված է ԱԱԾ-ի ներկայացուցչի կողմից Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ։ Լրագրողի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, որ ԱԱԾ աշխատակիցը մերժում ստանալուց հետո սպառնում է Մանուկյանին։ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է ԱԱԾ-ի դեմ քրեական գործ հարուցել, և այժմ կուսակցությունն ու Մանուկյանը պահանջում են բեկանել դատախազության որոշումը։ Գործը մինչ այժմ քննվում էր երկու առանձին վարույթով, որոնք միացվել են, և մեկ միասնական գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031