Լրահոս
Օրվա լրահոսը

Ես իմ աշխատանքից գոհ եմ. Աբրահամ Բախչագուլյանն՝ իր պաշտոնանկության մասին. news.am

Հոկտեմբեր 08,2014 10:42

Սննդի անվտանգության ծառայության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանը վստահեցնում է, որ իրեն ոչ ոք չի ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աբրահամ Բախչագուլյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ ունեցած խնդիրներին, իր աշխատանքից դժգոհությանը, Աբրահամ Բախչագուլյանն ասաց, որ վարչապետի հետ աշխատել է շատ սերտ եւ համագործակցված, բայց նախարարին հաշվետու չի եղել, քանի որ ըստ ծառայության կանոնադրության՝ պետը հաշվետու է կառավարությանը, վարչապետին եւ նախագահին: Նա հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե պաշտոնանկությունը կապված է բոլոր տնտեսվարողներին իրեն պատկանող «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում փորձաքննություն անցկացնելու պարտադրանքին՝ հավելելով, որ ոչ ինքը, ոչ բարեկամները նման ընկերություն չունեն:

Ինչ վերաբերում է սփյուռքի նախկին փոխնախարար Արմեն Հայրապետյանի նշանակմանը իր պաշտոնում, Աբրահամ Բախչագուլյանը նշեց, որ այն թիմը, որ կա ծառայությունում, հնարավորություն կտա նորանշանակ պետին աշխատել զարգացման ուղղությամբ: «3 տարվա ընթացքում այն կարողությունները, որ ստեղծվել է ծառայությունում, հնարավորություն կտա զարգացումը ապահովելու: Եթե իմ աշխատանքից դժգոհություն լիներ, հանրապետությունում կլիներ սննդից թունավորման եւ մահացության դեպքեր, բայց այս ընթացքում ոչ թունավորման էպիդեմիա, ոչ մահացության դեպքեր չեն եղել, ինչը վկայում է որ ես իմ աշխատանքից գոհ եմ»,- նշեց նա:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031