Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին ճոճում են օդում. «Ժամանակ»

Հոկտեմբեր 08,2014 10:34

Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին, որում սակայն ոչ մի խոսք չկա օրակարգում Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ: Ըստ որում` օրակարգային այլ հարցերի մասին հաղորդագրությունում նշվում է:

Ի՞նչ է նշանակում այս ամենը: Հայաստանի անդամակցության հարցը օրակարգից հանվա՞ծ է, թե՞ պարզապես ներկայացված օրակարգն ամբողջական չէ: Եթե ամբողջական չէ, ապա, ըստ էության, ստացվում է, որ Կրեմլի համար Հայաստանի անդամակցության հարցը այնքան էլ էական հարց չէ, հիշատակման ոչ արժանի:

Իսկ երեկ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով շնորհավորելով` Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում հատուկ ընդգծում էր իր շնորհակալությունը Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու հարցում Պուտինի ջանքերի կապակցությամբ:
Մինչդեռ, ըստ էության, ստացվում է, որ Պուտինի համար այդ հարցն այնքան էլ կարևոր հարց չէ: Եվ եթե կարևոր չէ ու հիշատակման ոչ արժանի, եթե իհարկե հարցը օրակարգից հանված չէ, կնշանակի, որ Ռուսաստանի իշխանության համար ներկա պահին, ըստ էության, մեկ է՝ Հայաստանը կդառնա անդամ, թե չի դառնա:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031