Երեկ ես պատիվ ունեցա մասնակցելու «Շանթ» հեռուստաընկերության մարաթոնին, որի հանգանակությունների նպատակն է Գյումրիում երեխաների, պատանիների համար «Թումո» կենտրոնի ստեղծումը: Այդ բարի նպատակի համար բավականին սոլիդ գումար էր հավաքվել: Բայց տվյալ դեպքում կարեւորը ոչ այնքան այդ գումարն է, որքան այն ոգեւորությունը, որը տիրում էր թե մեր` «Հորիզոնի», եւ թե Սեւանի փողոցում գտնվող տաղավարներում:
Իր 20-ամյակը նշող հեռուստաընկերության մենեջմենթը ունի առանձնահատկություն, որն, ընդհանուր առմամբ, բնորոշ չէ հայաստանյան հիմնարկներին: Տարբեր մակարդակի ղեկավարներ մատը չեն տնկում եւ ասում` «սա արեք», «նա արեք»: Հավաքում են մարդկանց եւ ասում` «այսպիսի գաղափար կա` կպնե՞նք, անենք»: Եվ եթե կա այդ հարցում կոնսենսուս, բոլորը` սկսած հեռուստաընկերության նախագահից, դառնում են այդ գաղափարի բանվորները:
Այս` մարաթոնի դեպքում նման մոտեցումը տվել է իր արդյունքները: Գտնվեցին մարդիկ, որոնք երեխաների ապագայի մեջ ներդրումներ արեցին, ոմանք՝ փոքր, ոմանք` մեծ: Ուզում եմ հատուկ նշել երկու հոգու անուն, որոնց մասին այնքան էլ բարձր կարծիքի չեմ, բայց որոնց այս պարագայում չեմ կարող չողջունել: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի մասին ես լիքը վատ բան եմ գրել եւ դեռ կգրեմ, «Թումոյին» նվիրաբերել է 30.000 դոլար: Անկախ ամեն ինչից՝ շատ-շատ ապրի: Նույնն արել է Արա Աբրահամյանը: Էլի, ինչպես ասում էր ռուս դասականը, «իմ վեպի հերոսը չի»: Էլի՝ այս հարցում շնորհակալ եմ նրանից;
Երեկ ես հերթական անգամ շատ կարեւոր բան զգացի` ինչպիսի արդյունքների կարելի է հասնել մի նպատակի շուրջ անկեղծորեն եւ անշահախնդրորեն համախմբվելով` մոռանալով այդ պահին բոլոր մնացած խնդիրները: Երեւի ամենաշատը Հայաստանում պակասում է կյանքի նկատմամբ դրական (պոզիտիվ) մոտեցումը: Դա կապ չունի «իշխանություն-ընդդիմություն-իշխանափոխություն-իշխանապահպանություն» թեմայի հետ: Այսպես կոչված՝ «քաղաքական վերնախավում» տեղի ունեցող կռիվները, խաղերը եւ «բազարները», իհարկե, շատ հետաքրքիր են, ինտրիգային, բայց բուն իրականությանը առանձնապես չեն առնչվում: Այդ իրականությունը ոգեւորիչ է այնքանով, որքանով մենք ենք ընդունակ ոգեւորության, եւ տխուր է այնքանով, որքանով որ զբաղվում ենք ինքնաթունավորմամբ:
Կարդացեք նաև
«Վայ, էս երկրից բոլորը գնում են, վայ, էլ մարդ չի մնացել»: Այո, ցավալի, անգամ ողբերգական փաստ է: Իսկ դուք ի՞նչ եք արել, որ մարդիկ չհեռանան: Դուք աշխատատե՞ղ եք ստեղծել: Դուք ասե՞լ եք, որ Հայաստանն այնքան էլ սարսափելի երկիր չէ: Դուք ձեր օրինակով ցո՞ւյց եք տվել, որ մեր երկրում կարելի է ապրել` չլինելով ոչ պաշտոնյա, ոչ օլիգարխ, ոչ սրիկա, որ կան սովորական, շարքային, պարկեշտ մարդիկ, որոնք դիմանալով դժվարություններին՝ շարունակում են այս երկրում լավ գործեր անել:
Նման մտածելակերպը ձեր շահերից չի՞ բխում: Դե, ուրեմն, շարունակեք փնթփնթալ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չեն թողում գնամ այս երկրից:Մնում եմ, վստահ, որ գնալու եք, բոլորդ:Անհամատեղելի ենք:Արագացրեք:Իմ հողից չեմ փախչում, միայն արագ հեռացեք:
Պարոն Արամ,
վարդանիկից գումար վերցրեցինք իրոք լավ գործի համար,իսկ լիսկայից կվերցնենք,իսկ գյուրզայից,իսկ……..
Խնդրում եմ Ձեր մոտակա խմբագրականով,կամ ԱՅԲ ՖԷ-ով պատասխանեք ՝ “դենգի պախնուտ, իլի նետ”
Գումար վերցնելը այդ անձանցից շատ վատ է, դատապարտելի է: Բայց որ նրանք երեխաներին են օգնում՝ լավ են անում:
Ւսկ մենք, ոչ միայն ոչինչ չեն անում, «որ մարդիկ չհեռանան», այլև աշխատում ենք չեզոքացնել ձեր նման «համոզողների» քարոզի ազդեցությունը … (դեռ ազդում է թուլամորթների վրա)։
Հավասարվեցիք Սուրեն Սուրենյանցին..))).. (չնայած, հնարավոր է՝ հենց Սուրենյանց էք եղել իսկզբանէ..))).. ), որը «պայքարում» էրԼֆիկի «հեթական» սուպերմակետի բացման դեմ բողոքող մարդանց դեմ… իսկապես, ինչպես կարելի է խանգարել նոր աշխատատեղերի բացմանը?..))).. Ըստ ձեր տրամաբանության, պետք է շնորհակալություն հայտնել Լֆիկին՝ ահագին աշխատատեղեր է ստեղծել…
Կեցցե հայրենասեր Լֆիկը!…)))…
Մի շնորհակալություն էլ Պուտինի հայտնեք… Газпром-ում (նույն ինքը՝ Газпром Армения, նույն ինքը՝ Հայռուսգազարդ) ահագին մարդ է աշխատում՝ ոչ վատ աշխատավարձերով…)))..
Իսկ ես, Հայրենիքի դավաճանս, մարդը, որից Ա. Աբրամյանը կատեգորիկ ինչ-որ բան սովորել..))).. մտածում (և գործում) եմ հետևյալ կերպ.
«Խորտակվող նավից (Հայաստանի Հանրապետություն), թեկուզ մեկ մարդ (հայ) փրկելը, յորաքանչյուր մարդու (հայի) սրբազան պարտականությունն է։ Էդ գիշատիչները՝ որոնք «հայրենասիրություն» են քարոզում, առանց ապագայի վեաբերյալ երաշխիքների և պայմանագրի (հետևաբար՝ իրենց վրա, որևէ պարտավորություն չվերցնելով), ընդհամենը շահագռգռված են, որ իրենց ապագա զոհերի քանակը տեղում լինի»։
Ես մինչև հիմա (ինձնից և ընտանիքիցս բացի) կարողացել եմ փրկել միայն 1 մարդ (մի աղջիկ, հիմա քաղաքացիություն ստանալու պրոցեսում է, աշխատում է…) պայմաններ եմ նախապատրաստում երկրորդի համար… ինչպես նաև, իմ բոլոր բարեկամներին (Հայաստանում մնացած) ասել եմ, երբ իրենք կուզենան ամբողջ ընտանիքի համար, իմ հաշվին կգնեմ միակողմանի ինքնաթիռի տոմս դեպի ցանկացած երկիր (Ռուսաստանից և նախկին Սովետական զոնայից բացի (ժամանակին՝ դա ինձ շատ էր պետք, բայց իմ համար դա ոչ ոք չարեց))։
Թող իրենք խորտակվող նավի վրա մնան իրենցով, Աբրահամյաններով, Սերժերով, «ընդդիմություններով», Դահկ-երով, ոստիկաններով, նալոգովիներով, «լֆիկներոբ» … Ինքներդ քարոզեք, ինքներդ էլ քարոզվեք..))).. Բա շնորհակալ Արա Աբրահամյանից, բա ինչ կանես ..)))..
Ապագայում սխալներ չգործելու անրաժեշտ (բայց ոչ բավարար) պայմաններից մեկը, անցյալում գործած սխալների համար մեղա գալը և ներողություն խնդրելն է՝ Ա.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՍ?
Դուք փրկել եք մեկ անձ ոչ թէ Հայրենիքից, այլ տեղի բարքերից եւ ժողովրդից:
Արսեն, դու բարդույթավորված անձ ես, քանի որ յուրաքնչյուր ակնարկ այն մասին, թե ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ ՉԷ ԱՊՐԵԼ, դու ընդունում ես քո հասցեին, ագրեսիվանում ես ու սկսում պաշտպանվել:
Օրինակ հոդվածի վերջին հարցադրումները ես էլ իմ հասցեին ընդունեցի, բայց ի տարբերություն քեզ՝ ես ժպտացի ու մտածեցի որ բոլոր նշված լավ գործերը իհարկե արել եմ և շարունակում եմ անել: Նույնիսկ գտա որ այդ ցուցակը թերի էր, քանի որ երկրիս համար էլի լիքը բաներ ունեմ արած էլ, և դեռ անելու էլ…
Շնորհակալ եմ, գոնե զսպվածություն ցուցաբերեցիր..)).. և խոսեցիր «բարդույթների» մասին, թե չէ, Ա. Աբրահամյանը ավելի «անկեղծ» է, և նման դեպքերում՝ իր կարծիքից տարբեր կարծիք ունեցողներին միանգամից մեծարում է «աբիժնիկ» տիտղոսով..)))…
Ես ասում եմ՝ ցանկացած համագործակցություն բոլոր այն անձանց հետ, ովքեր Հայաստանում ստեղծել են, ամրացրել են, սպասարկել են «ռեժիմը», կգտնվեն նրանք Հայաստանում թե որևէ արտասահմանում՝ դատապարտելի է և արժանի է նողկանքի։ Ցանկացած մարդ, ով ձեռքը կերկարացնի, որ Վարդանիկը նրան փող տա (անկախ նպատակից), ինքն էլ մի Վարդանիկ է…
Դու ինչ ես ասում?…)))..
Իսկ որպեսզի մարդիկ չհեռանան, պետք է իրենց երկրի տերը զգան և իրականության մեջ տեսնեն, որ իրենց բարեկեցությունը կախված է իրենց աշխատանքից։ Որպեսզի իրենց երկրի տեր զգան՝ պետք է իրենք ընտրեն (և փոխեմ) իշխանությունը՝ բոլոր մակարդակներում։ Պետք է հավատան սիստեմին (իսկ դա առաջանում է միայն այն ժամանակ, երբ քեզ երկար ժամանակ չեն խաբել, և դու խաբելու դեպքում՝ պատժելու հնարավորություն ունես)։
Վարդանիկը և Արա Աբրահամյանը այն մարդիկ են, որոնք յուրացրեն են քո՝ քաղաքացու ընտրելու իրավունքը, և դու իրենց որևէ ձևով պատժելու հնարավորություն չունես…
Մարդա 30 հազար դոլլար են տվել?..))).. Դե փառաբանի…)))..
Վարդանիկի պահով բան չասեցի )))) իսկ երկիրը լքելու քարոզներդ…. ինչքան քո խելքի մարդ կա՝ հետդ տար ախպեր, միգուցե բարին էլ դա է
“Երեւի ամենաշատը Հայաստանում պակասում է կյանքի նկատմամբ դրական (պոզիտիվ) մոտեցումը”
ինչպիսի հրապարակային ինքնախոստովանանք …
Այդ նեգատիվիզմի ներդրման հոսքագծերից/կոնվեերներից մեկն էլ “Առավոտ” -ի աշխատակազմն է:
Բնական է, որ դուք ինքներդ էլ հոգնել եք ձեր ստեղծածից. քանի որ լավ գիտեք, որ դա արհստական է ու իրական/ռեալ կյանքի հետ կապ չունի:
Պարոն Աբրահամյան, իսկ կա՞ այնպիսի մարդ, ում օգնությունը, նվիրաբերությունը որ Շանթը մերժեր: Ինչ լիներ, որ այդպես լիներ: Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ ոչ:
Նրանք Շանթին ոչինչ չեն տվել: Նրանք տվել են երեխաներին:
Եվ էլ մանր կռուտիտը..))).. Կառչել հարցի ոչ այնքան կոռեկտ ձևակերպումից… Կառչել, կառչել մինչև վերջ..)))..
Որպեսզի կառչելու ավելի լավ հնարավորություններ ունենաք՝ տամ հետևյալ հարցը..)))..
Եթե Ռամիլ Սաֆարովը, «Շանթի» միջոցով, նվիրատվություն աներ երեխաներին, «Շանթը» դա վերցնելու էր? Դոք էլ Ռամիլին շնորհակալություն հայտնելու էիք?..)))..
կեցցես, Արսեն ջան
Արամ ջան, էսօրվա հոդվածի համար Ձեզ արժե պարգեւատրել: Աչքերիս չեմ հավատում, ազնիվ խոսք: Ձեր թերթը, սովորաբար,միայն «փնթփնթոց» է տպագրում, կարծես թե ուրիշ երկրներում դժգոհ մարդիք չկան:
և նույնիսկ այսօր Ռուսաստանն էլ հանգիստ թողնվեց…)))))))
Խիստ հարաբերական է Ա. Աբրահամյանի «Ռուսաստանին հանգիստ չթողնելը»։ ..))).. Հիմնականում ոչ էական հարցերի շուրջը մանր խայթոցներ են…))).. Իսկ «Եվրոպան և մենք» շարքը… ես կվերանվանեի «Եվրոպան սովետական տուրիստի աչքերով» շարքի..)).. Եվրոպան ունի իր թերությունները, որոնք երևի Ա. Աբրահամյանի մտքով էլ չի անցնում, և առավելությունները որոնք հեղինակ ընկալում է ինչ-որ քարացած հաշվարկային սիստեմից, ստատիկ ուղեղով..)))..
Որ ուշադիր նայես, կհասկանաս որ նախկին իրոք հզոր եվրոպան գնալով վերածվում է մարիոնետների մի խմբի, որը շատ հիշեցնում է քո չսիրած ՍՍՀՄ-ը: Միայն թե իրենց ՛՛մոսկվան՛՛ օվկիանոսից այն կողմ է…
Էլի «Россия 24» ես նայել?..)))..
պարոն Աբրահամյան, ինչպես կարելի է այսքանից հետո վատ բան գրել Վարդան Ղուկասյանի մասին: Հենց գրելու լինեք, հիշեք նրա նվիրաբերած 30 հազարը, ու հիշեք, որ ասել եք շատ-շատ ապրի: Ռամիլ Սաֆարովի մասով տրված Արսենի հարցն էլ խնդրում եմ, որ անպատասխան չթողնեք:
Մի կասկածեք, կգրեմ: Ռամիլ Սաֆարովը ի՞նչ կապ ունի, ճիշտն ասած, չհասկացա:
Դե բնականաբար..)))… ՀԱՍԿԱՆԱՔ, ՈՐ ՒՆՉ ԱՆԵՔ?..)))…
Ւմիջայլոց՝ հարցին չպատասխանեցիք, առանց հարակից «կռուտիտի»։ Նույնիսկ Հայաստանի բնակչի համար է ակընհայտ՝ որ «չորով թռաք» հարցին պատասխանելուց։ ..)))..
Որպեսզի «թռնելը» մի քիչ ավելի «բարեկիրթ» տեսք ունենա, առաջարկում եմ «կուտիտի» հետևյալ տարբերակները..)))..
ա) Հարցի կետադրությունը չի համապատասխանում հայերենի կետադրությանը…
բ) ես շատ եմ աշխատել, հոգնած եմ՝ այդ իսկ պատճառով լավ չեմ հասկանում…
գ) Ով ա մի ինչ-որ անհայտ «Արսեն» որ ես իրա հարցին պատասխանեմ?…
դ) էդ «Արսենը» Հայաստանից թռել ա, իսկ «թռթծների» հետ ես խոսալու՝ չունեմ…
ե) «կռուտիտի» ձեր տարբերակը…
Ընտրեք..)))..
Հարգելի Արսեն, aravot.am-ում ամեն օր հրապարակվում են տասնյակ նյութեր եւ հարյուրավոր մեկնաբանություններ, որոնց ես ֆիզիկապես հնարավորություն չունեմ արձագանքելու, եթե նույնիսկ ամբողջ օրը զբաղված լինեմ միայն դրանով: Բայց եթե կան Ձեզ անչափ հուզող հարցեր, որոնք, որքան հասկանում եմ, ավելի շուտ մեղադրանքներ են, ապա ես ժամանակ առ ժամանակ ստիպված եմ Ձեզ նեղություն պատճառել եւ խնդրել կրկնել դրանք: Շնորհակալություն քննարկումներին ակտիվորեն մասնակցելու համար:
Հարցին չպատասխանելու համար, իմ առաջարկած կռուտիտներից ընտրեցիք բ տարբերակը..))).. Իսկ հարցը, բնականաբար՝ մնաց անպատասխան…)))…
Ընդամենը խնդրեցի Ձեր հարցերը կրկնել: Մնացածը՝ Դուք գիտեք:
Ապագայում սխալներ չգործելու անրաժեշտ (բայց ոչ բավարար) պայմաններից մեկը, անցյալում գործած սխալների համար մեղա գալը և ներողություն խնդրելն է՝ Ա.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՍ?
Եթե Ռամիլ Սաֆարովը, «Շանթի» միջոցով, նվիրատվություն աներ երեխաներին, «Շանթը» դա վերցնելու էր? Դոք էլ Ռամիլին շնորհակալություն հայտնելու էիք?..)))..
1/ Այո, 2/ Ոչ
Ստիպված եմ գնալ աշխատանքի..))).. առաջարկում ինքներդ գտնել Սաֆարովի և Վարդանիկի նմանությունները.. Ւնչպես նաև այն բոլոր հարցերը, որոնցում պետք է, որ հասկացած լինեիք, որ սխալվում եք… բայց շարունակում եք նույն ձևով…
Փորձեք, եթե չկարողանաք, ընթացքում կամաց-կամաց կանեմ..)))..