Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախատեսված է պատժի տեսակներից մի քանիսը թողնել

Հոկտեմբեր 08,2014 14:30

ՀՀ փաստաբանների պալատի ակումբը՝ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ, անցյալ շաբաթ կազմակերպել էր ՀՀ քրեական օրենսգրքի հիմնախնդիրներին նվիրված քննարկում:

Գործող Քրեական օրենսգրքի հիմնախնդիրների, նախագծի «Պատժի ինստիտուտը» թեմայով բանախոսն էր ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամ, ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Աննա Մարգարյանը:

Քննարկմանը մասնակցում էին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանը, փաստաբաններ Մելանյա Առուստամյանը, Արմինե Ֆանյանը, Մարինե Թովմասյանը, Անահիտ Եսայանը, Վահագն Մարտիրոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Անահիտ Սաղաթելյանը, Անահիտ Ավետիսյանը, Վարդուհի Էլբակյանը, Վարդուհի Գեւորգյանը, Արթուր Ղազարյանը, Կարեն Ղազարյանը, Լյուդվիգ Ավետիսյանը, Տիգրան Գալստյանը, Նիկոլայ Գրիգորյանը, ինչպես նաեւ՝ ուսանողներ:

Զեկուցողը ներկայացրել է, թե ինչ է նախատեսվում գործող օրենսգրքով, մասնավորապես, նախատեսված է պատժի տեսակներից մի քանիսը թողնել, որպես մի քանի նոր պատժատեսակներ էլ ներդնել: Մասնավորապես՝ ազատության սահմանափակումը (տնային կալանքը), այլ երկրի քաղաքացիներին ՀՀ-ից վտարելը, ծնողական իրավունքներից զրկելը:

Փաստաբանները հավանություն տվեցին տնային կալանքի, օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ-ից վտարելու պատժատեսակների ներդրմանը, հայտարարելով, որ պատժատեսակների ներդրմամբ՝ Հայաստան պետությունն ազատվում է նրանց կալանավայրերում պահելու ծախսերից:

Ինչ վերաբերում է ծնողական իրավունքներից զրկելուն, փաստաբանները դեմ են արտահայտվել, այն որպես պատժատեսակ նախատեսելու կարգավորմանը, քանի որ գտնում էին, որ անհնարին է քրեական դատավարության կարգով ծնողական իրավունքներից զրկելը:

Զեկուցողի հարցին՝ իսկ ի՞նչ անել, եթե երեխան բռնության է ենթարկվում ծնողների կողմից, այդ երեխային մինչեւ ծնողի դատապարտվելը թողնե՞լ բռնության ենթարկող ծնողի մոտ, փաստաբաններից մեկն առաջարկել է ծնողի կողմից բռնության ենթարկված երեխայի նկատմամբ կիրառել անվտանգության միջոց եւ այդ երեխային հանձնել պրոբացիոն ծառայությանը:

Զեկուցողը նշեց, որ նախատեսվում է նոր կարգավորում՝ օրենք չիմանալն ազատում է պատասխանատվությունից:

Փաստաբաններն առարկեցին՝ հայտնելով, որ այդ կարգավորումը կարող է չարաշահման տեղիք տալ, որ օրենքով հստակ պետք է կարգավորվեն օրենք չիմանալու չափորոշիչները:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031