Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիրքը նվիրվել է որդեկորույս մայրերին

Հոկտեմբեր 08,2014 13:00

Մերուժանի «Ցավի ընդերքից» բանաստեղծությունների նոր ժողովածուն, ինչպես հեղինակն է առաջաբանում գրել, նվիրվել է այն որդեկորույս մայրերին, որբեւայրի կանանց ու երեխաներին, որոնց հարազատներն իրենց արյունը հեղեղեցին Արցախյան պատերազմի զոհասեղանին:

Գրքում տեղ են գտել սոնետները՝ «Արեգակին», «Խոհականը», «Վերջալույսի», «Ձորամիջյան գիշեր» բալլադը, բանաստեղծությունները:

«Ամռան թեւերին թեթեւ երգում է հովն Արարատյան, թթենու կանաչ ստվերն էր խաղում իմ տան կտուրին». սա պատերազմից առաջ վիճակն էր:

Ինչ է պատերազմը, որն է հայրենիքի խորհուրդը, հանուն որի մարդիկ զոհվում են:
«Քո հայրենիքը դու չես որոշում, քանզի ծնվում ես քո կամքից անկախ, Ուստի՝ խոնարհվիր երկրի դրոշին, եւ հաղթանակներ զինվորին ցանկա», գրում է բանաստեղծը:
Պատերազմի դեմքը, սակայն, ավերիչ է, եւ իր բանաստեղծություններից մեկում Մերուժանը կոչ է անում ապրել առանց դավի, ցասումի, կյանքը մահվան քարավանի չվերածելով. «Լռությունը երազներ է հավաքում», «Այսպես մայրամուտին քո կարոտն է մեռնում», «Պատերազմից հետո վերքեր, վերքեր, գանգեր, գանգեր»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031