Մոտ կես ժամ առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է գրանցվել: Շորժայում հանքանյութեր տեղափոխող բեռնատար գնացքը վթարի է ենթարկվել, 15 վագոն է շուռ եկել:
«Առավոտի» աղբյուրը հաստատեց տեղեկատվությունը: Նա տեղեկացրեց, որ հնարավոր է՝ գնացքը Վարդենիսի Սոթքից հանքավայրից ոսկու հումք է տեղափոխել Արարատ, վթարի ենթարկված վագոնների թվաքանակի եւ պատճառների մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա:
Ըստ աղբյուրի՝ վթարից մարդկային զոհեր ու վիրավորներ չկան:
Aravot.am-ը դեպքի հետ կապված մանրամասները կփորձի պարզել վաղը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ